ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրենը մեկնաբանել է Ջո Բայդենի մասնակցությամբ տեսանյութը
Մեկնաբանելով «YouTube»-ում Ջո Բայդենի և ամերիկահայ երիտասարդի զրույցի տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահն ասում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես ասել է.
-Դեռևս հստակ չէ, թե ինչ է ասվել այդ զանգերի ժամանակ, բայց մի բան ակնհայտ է՝ որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև խոսակցությունները, ինչպես ճանապարհային քարտեզի և ձախողված արձանագրությունների շուրջ ամբողջ բանակցային գործընթացը, գաղտնի են պահվել հայ ժողովրդից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։ Յուրաքանչյուր նոր բացահայտման հետ, ներառյալ այս վերջին երկխոսությունը, մենք տեսնում ենք այն մեծածավալ բարոյական և քաղաքական ծախսերը, որ Ամերիկան շարունակում է վճարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական գործելակերպին հանցակից Սպիտակ տան ամոթալի քաղաքականության համար։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ հայ-թրքական հարաբերություններով զբաղվող բոլոր շահագրգիռ անձինք գործեն թափանցիկ և հրապարակային։ Առաջ շարժվելով՝ բոլոր ներգրավված կողմերը, այդ թվում նաև մեր կառավարությունը, պետք է գործեն շատ ավելի թափանցիկ, հրապարակային և հաշվետու։
Իր խոսքը նա ավարտել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Լուիս Բրանդեյսի խոսքով՝ արևի լույսը լավագույն մանրէազերծիչն է։

7or.am