Մեկնաբանություն

17.09.2016 12:00


Գյումրիի նախընտրական խճանկարը

Գյումրիի նախընտրական խճանկարը

Գյումրիում բառիս բուն իմաստով ձայների պայքար է։ Տասը կուսակցություն և մեկ դաշինք մտել են ընտրապայքարի մեջ։ Մարդկանցից ու հույսից զրկվող այդ քաղաքում բառիս բուն իմաստով ձայնաորս է սկսված։

Սերժ Սարգսյանն ավագանու ընտրություններում հանդես է գալիս «Բալասանյան» դաշինքի անվան տակ։ Դաշինքն այդ ունի արբանյակներ, որոնք կա՛մ ձայն փախցնող են, կա՛մ «ընդդիմադիր» դիրքերից կռիվ են տալիս այլոց հետ։

Իշխանությունների համար Գյումրիի ընտրությունները, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ընտրակեղծիքների մեխանիզմը և վերարտադրությունը փորձարկելու միջոցառում են, իսկ ընդդիմադիր դաշտի համար սա ճիշտ հակառակ նշանակություն ունեցող գործընթաց է՝ իշխանափոխության հասնելու նախապատրաստական փուլ։

Սերժ Սարգսյանի, այն է՝ «Բալասանյան» դաշինքի հակառակ բևեռում գործող ամենաակտիվ սուբյեկտներից է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, որն օգտագործում է քարոզչական բոլոր գործիքակազմերը, այդ թվում՝ ընտրողների հետ ուղղակի շփումները։ Սեպտեմբերի 23–ին Գյումրիի Թատերական հրապարակում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ հրավիրած համապետական հանրահավաքը ցույց կտա, թե որքանով է զանգվածային դարձել այդ ուժը։

Դատելով ամենից՝ կան 4-5 ուժեր, որոնց միջև էլ կբաշխվեն ավագանու տեղերը։ Ընտրությունների ելքը կախված է կազմակերպվածությունից և հակաիշխանական դաշտի համատեղ գործունեությունից։

Հովհաննես Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը