Քաղաքական

17.09.2016 10:10


Երևան-Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ

Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ իրավիճակը կտրուկ սրվել է: «news.am»–ի տեղեկություններով՝ նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում:

Ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր հետ: Տեղեկություններ կան, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին:

Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք այժմ հիվանդանոցում են:

Կարեն Գրիգորյանի գրասենյակից «news.am»–ի թղթակցին հայտնեցին, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում, եւ պետք է հետեւել նախաքննության ընթացքին:

Հրաչիկ Աբգարյանն էլ «news.am»–ի հետ զրույցում հերքեց, որ իր եղբորորդին եւ քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը կրակել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի ուղղությամբ:

«Աբգարյանին ու Թումանյանին ծեծել են, նրանք այժմ հիվանդանոցում են»,- ասաց Հրաչիկ Աբգարյանը։

Մանրամասն՝ «news.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը