Աշխարհ

17.09.2016 10:35


Մեծ Բրիտանիան խոչընդոտելու է ԵՄ–ի՝ ընդհանուր բանակ ստեղծելու փորձերը

Մեծ Բրիտանիան խոչընդոտելու է ԵՄ–ի՝ ընդհանուր բանակ ստեղծելու փորձերը

Մեծ Բրիտանիան խոչընդոտելու է համաեվրոպական բանակ ստեղծելու փորձերն այնքան, քանի դեռ միության անդամ է։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը «Times»–ի հետ հարցազրույցի ընթացքում։

Այսկերպ Ֆելլոնը մեկնաբանել է Ֆրանսիայի և Գերմանիայի ծրագրերը՝ ընհանուր բանակ ստեղծելու վերաբերյալ, որը «դառնալու է ՆԱՏՕ–ի դաշինքի հակառակորդը»։

Նշվում է, որ համաձայն փաստաթղթի, որը քննարկել են ԵՄ երկրների ղեկավարները Բրատիսլավայում տեղի ունեցող գագաթաժողովի ընթացքում, այս տարվա դեկտեմբեր ամսին Եվրախորհուրդը մտադիր է առաջ քաշել ԵՄ–ի համար ընդհանուր զինված ուժեր ստեղծելու առաջարկությունը, իսկ եզրահանգումը նախատեսված է ընդունել 2017թ. հունիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը