Թրամփն առաջարկել է զինաթափել Քլինթոնի անվտանգության աշխատակիցներին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է զինաթափել իր հակառակորդի՝ դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնի անվտանգության աշխատակիցներին և տեսնել, «թե ինչ կկատարվի նրա հետ»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
«Ես կարծում եմ, որ նրա անվտանգության աշխատակիցները պետք է զենքերը վայր դնեն։ Նրանք պետք է անմիջապես զինաթափ լինեն, այդպես չէ՞։ Վերցրե՛ք նրանց զենքերը, նրանց զենք պետք չէ։ Վերցրե՛ք դրանք, տեսնենք, թե նրա հետ ինչ կպատահի»,–հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ դա շատ վտանգավոր կլինի։
Քլինթոնի կողմնակիցներն ընդունել են հանրապետականի կողմից հնչեցրած հայտարարությունը որպես ակնհայտ սպառնալիք և բռնության կոչ դեմոկրատների թեկնածուի հասցեին։

7or.am