Աշխարհ

17.09.2016 10:00


Արևմտյան Հոլիվուդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

Արևմտյան Հոլիվուդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

Արևմտյան Հոլիվուդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է KTLA5–ը։

Հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է սեպտեմբերի 16–ին՝ տեղական ժամանակով մոտ 20.00–ին։ Տեղեկատվություն է ստացվել, որ մի անձ կրակ է բացել 4 մարդու ուղղությամբ։ Կատարվածի հետևանքով 2–ը զոհվել է, մյուս 2–ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հարձակվողի ինքնությունը չի նշվում։ Կատարվածի մանրամասները պարզվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը