Լրահոս

16.09.2016 15:59


Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մինչև 17 տարեկան ծանրորդների պայքարում 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը։

Մարզիկը երկամարտում գրանցել է 330 կգ՝ 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկից 24 կգ ավելի բարձրացնելով։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը նույն քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն էր դարձել Կարեն Մարգարյանը՝ մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 280 կգ արդյունք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը