Լրահոս

18.12.2009 10:21

Այսօր միգրանտների միջազգային օրն է

Հաշվի առնելով աշխարհում միգրանտների թվի աճը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000թ. դեկտեմբերի 4-ին դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օր է հռչակել։ 1990թ. այդ օրը  Ասամբլեան աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության միջազգային համաձայնագիր է ընդունել։

Անդամ պետություններին, ինչպես նաև միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկվել է միգրանտների օրը նշել մարդու իրավունքների և միգրանտների հիմնական ազատությունների մասին տեղեկություն տարածելով, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու փորձի փոխանակումով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։