Վանաձորում քարոզարշավն անցնում է անհավասար պայմաններում. պոկում են ոչ իշխանականների պաստառները, մարդկանց արգելում հանդիպել նրանց
Aravot.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ մտած տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն ահազանգեցին, որ իշխանական կուսակցությունները խաբում են ժողովրդին, հրապարակները ոչ բոլոր թեկնածուներին են հասանելի, իշխանական կուսակցության թեկնածուի համար անգամ գազալցակայաններում իջեցված գներով գազ են մատակարարում և այլն:
«Համախմբում» կուսակցության թեկնածու Վահան Ղույումչյանը պարզաբանեց, թե ինչու է հայտարարում, որ իշխանական կուսակցությունները խաբում են ժողովրդին. «Հատկապես իշխանական կուսակցությունները զբաղված են խաբեբայությամբ: Իրենց ցուցակի առաջին համարը զբաղեցնող անձանց նկարներն են հիմնականում տեղադրել. ամաչում են իրենց կուսակցությունների անունները դնել գովազդային վահանակի վրա ու այդ մարդկանց հայտարարում են քաղաքապետի թեկնածուներ. խաբում են, թե իբր քաղաքապետն առաջնային մանդատով պիտի ընտրվի, այնինչ այստեղ կարգը փոխված է: Կուսակցություններն են թեկնածու, մենք քաղաքապետի թեկնածուներ չունենք, ես էլ թեկնածու չեմ»:
Անդրադառնալով հրապարակների` ՀՀԿ-ի կողմից «ռեզերվ» անելու խնդրին` պարոն Ղույումչյանն ասաց. «Առաջին օրերին մենք տեսանք, որ ՀՀԿ-ն գրեթե բոլոր օրերը վերցրել էր հանրային հրապարակներում: Նույնիսկ այդ ժամերին միջոցառում չէին նշանակել, բայց վերցրել էին: Հետո երևի հանրության զայրույթը ստիպեց, որ այլ որոշում կայացնեն»:
«Համախմբում» կուսակցության թեկնածուի առանձնացրած մյուս խնդիրն այն է, որ իրենք չեն կարողանում հանդիպումներ ունենալ պետական կոլեկտիվների հետ. «Մանկավարժական, բժշկական կոլեկտիվների հետ փորձում ենք հանդիպել, բայց չի ստացվում. խուսափում են, փախչում, պատճառաբանում են, թե մեզ աշխատանքից կհանեն, մեզ ստիպողաբար գրանցել են ՀՀԿ: Ուստի գրավոր դիմելու ենք համապատասխան մարմինների»:
Արտագաղթի և խոպանի պատկերն առավել ցցուն է դարձել քարոզարշավի ընթացքում: Վահան Ղույումչյանը ցավով նշեց, որ իրենց հետ բակային հանդիպումների հիմնականում մասնակցում են կանայք, քանի որ տղամարդիկ «խոպանում» են: Այն էլ բնակչության մի ստվար զանգված է դուրս գալիս բակ հանդիպելու ոչ իշխանական թեկնածուին: Ըստ Վահան Ղույումչյանի` մարդիկ վախենում են` պարտքեր ունեն, զգուշացրել են, որ եթե դուրս եկաք, հետո տեղեկանքներ չեք ստանա և այլն:

Մանրամասները՝ Aravot.am–ում։