Եվրախորհրդարանի նախագահը Թրամփին «աշխարհի խնդիր» է անվանել
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում խնդիր կդառնա ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
«Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ամբողջ աշխարհի համար»,–ասել է Շուլցը։
Նրա խոսքով՝ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ապա «ակնհայտորեն անպատասխանատու անձ կհայտնվի այնպիսի տեղում, որն առավելագույն պատասխանատվություն է պահանջում»։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ընտրվելու դեպքում կփորձի բարելավել ՌԴ և այդ երկրի նախագահ Պուտինի հետ հարաբերությունները։

7or.am