Օլիագարխիայի դեմ պայքա՞ր, թե՞ պայքար հանուն մեկ օլիգարխի
Մենաշնորհների, քրեաօլիգարխիկ արատավոր համակարգի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսելիս մի շատ կարևոր բան ենք բաց թողնում: Զարմանալի է նաև, երբ մենաշնորհների դեմ պայքարի մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները, Կառավարության անդամները, իշխող կուսակցության ներկայացուցիչները: Ստվերային տնտեսության դեմ պայքարն էլ վերածվում է սեփական ստվերի դեմ պայքարի: Ոմանք դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը կարող է վերացնել այդ արատավոր երևույթը՝ մոռանալով, որ հենց ինքն է այսօր այդ համակարգի պահպանման ու կատարելագործման գլխավոր ճարտարապետն ու շահառուն:
Այո, իսկապես, Սերժ Սարգսյանին էլ դուր չի գալիս, որ Հայաստանում կան մենաշնորհներ, կա ստվերային տնտեսություն: Բայց նրան նյարդայնացնում է ոչ թե այն, որ այդ երևույթը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության, Հայաստանի բնակիչների բարեկեցության վրա, այլ այն, որ ինքը չէ այդ մենաշնորհների սեփականատերը, և դեռ կան մարդիկ, որոնք կարողանում են իրենից ինչ-ինչ գումար թաքցնել: Դրանով իսկ օլիգարխիայի ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն ուղղակի դեմագոգիա են, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է սեփականության վերաբաշխում կատարել և երկրի բոլոր ֆինանսական միջոցներն ու հոսքերը կենտրոնացնել իր ընտանիքի ձեռքերում: Ինչպե՞ս կարելի է հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, քանի դեռ նրա եղբայրն ազատության մեջ է:
Իրականությունն այն է, որ այս ամենը բլեֆ է, հնարք, որի միջոցով, օգտագործելով հասարակության արդարացի զայրույթը, Սերժ Սարգսյանը փորձում է անձնական խնդիրներ լուծել:
Օլիգարխիկ տնտեսությունն, իհարկե, վատ բան է, բայց մեկ օլիգարխի տնտեսությունն էլ ավելի վատ է: Ու երբ Սերժ Սարգսյանը մի կողմից խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, մյուս կողմից էլ ասում, թե փոքր երկրում շաքարավազ քանի հոգի պետք է բերի, ես նրա խոսքերն այսպես եմ հասկանում. «Էս փոքր երկրում շաքարավազ մենակ ես պտի բերեմ»:
Եթե մենք այսօր թույլ տանք և օժանդակենք Սերժ Սարգսյանին, որ նա սեփականության վերաբաշխում կատարի՝ հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունը, վաղը նա մտածելու է ձեր բակի խանութի մասին, թե ինչու ուրիշ մեկը պետք է դրանից շահույթ ստանա, այլ ոչ թե ինքը: Քանի՞ այդպիսի բակեր կան...որ հաշվես, այնքան էլ քիչ փող չի, իսկ Սերժ Սարգսյանը փողն ամեն ինչից շատ է սիրում: Սարգսյանական տարբեր տրամաչափի սազանդարները տարբեր ծակերից կոչեր են հնչեցնում խլել սեփականությունը գործարարներից՝ հմտորեն խուսափելով այն հարցի պատասխանից, թե ով դա պետք է անի, և ինչպես այն վերաբաշխի: Եթե Սերժ Սարգսյանը գրպանի խոշոր գործարարների ունեցվածքը, մենք դրանից հաստատ ավելի լավ չենք ապրելու: Իսկ սեփականության իրավունքի նման կոպիտ ու վայրագ խախտումը կբերի նրան, որ Հայաստանի տնտեսությունը բառի բուն իմաստով կդատարկվի: Նույնիսկ չնչին խնայողություն ունեցող մարդն առաջին իսկ «ռեյսով» կլքի այս երկիրը:
Եվ ուրեմն, եթե մենք որոշել ենք տեր կանգնել մեր երկրին և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն այն կործանի, պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, տեր կանգնենք սեփականության անձեռնմխելիության իրավունքին: Մենաշնորհները Հայաստանում կարելի է շատ արագ վերացնել առանց տնտեսական շոկերի ու թալանի: Դրա համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ, որը Սերժ Սարգսյանը չունի: Նրա նպատակներն այլ են, և դրանք հակասում են մեր երկրի և բոլորիս շահերին:
Այսօր ունենք նաև քաղաքական ուժ, որ բարձրացնում է այս խնդիրները, և պատրաստ է դրանք լուծել: Կա հասարակական պահանջ, կա նաև քաղաքական առաջարկ: Մնում է միայն՝ համախմբվենք ու լուծենք այս խնդիրները. փրկենք մեր երկիրը:
Օլիագարխիայի դեմ պայքա՞ր, թե՞ պայքար հանուն մեկ օլիգարխի
Մենաշնորհների, քրեաօլիգարխիկ արատավոր համակարգի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսելիս մի շատ կարևոր բան ենք բաց թողնում: Զարմանալի է նաև, երբ մենաշնորհների դեմ պայքարի մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները, Կառավարության անդամները, իշխող կուսակցության ներկայացուցիչները: Ստվերային տնտեսության դեմ պայքարն էլ վերածվում է սեփական ստվերի դեմ պայքարի: Ոմանք դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը կարող է վերացնել այդ արատավոր երևույթը՝ մոռանալով, որ հենց ինքն է այսօր այդ համակարգի պահպանման ու կատարելագործման գլխավոր ճարտարապետն ու շահառուն:
Այո, իսկապես, Սերժ Սարգսյանին էլ դուր չի գալիս, որ Հայաստանում կան մենաշնորհներ, կա ստվերային տնտեսություն: Բայց նրան նյարդայնացնում է ոչ թե այն, որ այդ երևույթը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության, Հայաստանի բնակիչների բարեկեցության վրա, այլ այն, որ ինքը չէ այդ մենաշնորհների սեփականատերը, և դեռ կան մարդիկ, որոնք կարողանում են իրենից ինչ-ինչ գումար թաքցնել:
Դրանով իսկ օլիգարխիայի ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն ուղղակի դեմագոգիա են, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է սեփականության վերաբաշխում կատարել և երկրի բոլոր ֆինանսական միջոցներն ու հոսքերը կենտրոնացնել իր ընտանիքի ձեռքերում: Ինչպե՞ս կարելի է հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, քանի դեռ նրա եղբայրն ազատության մեջ է:
Իրականությունն այն է, որ այս ամենը բլեֆ է, հնարք, որի միջոցով, օգտագործելով հասարակության արդարացի զայրույթը, Սերժ Սարգսյանը փորձում է անձնական խնդիրներ լուծել:
Օլիգարխիկ տնտեսությունն, իհարկե, վատ բան է, բայց մեկ օլիգարխի տնտեսությունն էլ ավելի վատ է: Ու երբ Սերժ Սարգսյանը մի կողմից խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, մյուս կողմից էլ ասում, թե փոքր երկրում շաքարավազ քանի հոգի պետք է բերի, ես նրա խոսքերն այսպես եմ հասկանում. «Էս փոքր երկրում շաքարավազ մենակ ես պտի բերեմ»:
Եթե մենք այսօր թույլ տանք և օժանդակենք Սերժ Սարգսյանին, որ նա սեփականության վերաբաշխում կատարի՝ հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունը, վաղը նա մտածելու է ձեր բակի խանութի մասին, թե ինչու ուրիշ մեկը պետք է դրանից շահույթ ստանա, այլ ոչ թե ինքը: Քանի՞ այդպիսի բակեր կան...որ հաշվես, այնքան էլ քիչ փող չի, իսկ Սերժ Սարգսյանը փողն ամեն ինչից շատ է սիրում:
Սարգսյանական տարբեր տրամաչափի սազանդարները տարբեր ծակերից կոչեր են հնչեցնում խլել սեփականությունը գործարարներից՝ հմտորեն խուսափելով այն հարցի պատասխանից, թե ով դա պետք է անի, և ինչպես այն վերաբաշխի: Եթե Սերժ Սարգսյանը գրպանի խոշոր գործարարների ունեցվածքը, մենք դրանից հաստատ ավելի լավ չենք ապրելու: Իսկ սեփականության իրավունքի նման կոպիտ ու վայրագ խախտումը կբերի նրան, որ Հայաստանի տնտեսությունը բառի բուն իմաստով կդատարկվի: Նույնիսկ չնչին խնայողություն ունեցող մարդն առաջին իսկ «ռեյսով» կլքի այս երկիրը:
Եվ ուրեմն, եթե մենք որոշել ենք տեր կանգնել մեր երկրին և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն այն կործանի, պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, տեր կանգնենք սեփականության անձեռնմխելիության իրավունքին: Մենաշնորհները Հայաստանում կարելի է շատ արագ վերացնել առանց տնտեսական շոկերի ու թալանի: Դրա համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ, որը Սերժ Սարգսյանը չունի: Նրա նպատակներն այլ են, և դրանք հակասում են մեր երկրի և բոլորիս շահերին:
Այսօր ունենք նաև քաղաքական ուժ, որ բարձրացնում է այս խնդիրները, և պատրաստ է դրանք լուծել: Կա հասարակական պահանջ, կա նաև քաղաքական առաջարկ: Մնում է միայն՝ համախմբվենք ու լուծենք այս խնդիրները. փրկենք մեր երկիրը:
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից