ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների նախագահները Հայաստան կայցելեն
Հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների նախագահները: Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Վերջինի խոսքով՝ այդ գագաթաժողովը վաղուց էր նախատեսված անցկացնել Երևանում, քանի որ ներկայում ՀԱՊԿ–ը նախագահում է Հայաստանը:
«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա նշեմ, որ ՀԱՊԿ գագաթաժողովին անդամ բոլոր երկրների նախագահներին սպասում ենք Հայաստանում»,- ասել է Քոչարյանը:
Քոչարյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը. ըստ նրա՝ դա կհաստատվի հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովում:

7or.am