Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների ու տեղաբնակների միջև
Գերմանիայի արևելքում՝ սաքսոնական Բաութցեն քաղաքում, բախումներ են տեղի ունեցել փախստականների ու տեղաբնակների միջև։ Այս մասին հայտնում է «Daily Express»–ը։
Նշվում է, որ քաղաքային հրապարակում տեղաբնակ մոտ 80 կանայք ու տղամարդիկ են հավաքվել և մոտ 20 ներգաղթյալ։ Հավաքվածները փոխադարձ վիրավորանքների են անցել, որից հետո ծեծկռտուք է սկսվել։
Կատարվածի վայր է ժամանել իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակից և պահանջել հավաքվածներից ազատել հրապարակն ու ցրվել։ Դրանից հետո իրավապահների ուղղությամբ փայտեր ու շշեր են նետվել։
Հասարակական կարգի խախտման և մարմնական վտանգավոր վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով քրգործ է հարուցվել։

7or.am