Ընտրություններից առաջ ՀՀԿ-ականները «կատու» են դառնում, ընտրություններից հետո մեզ են ուտում
Ասում են՝ Վանաձորում ՀՀԿ-ականները գազալցակայաններում զեղչեր են անում՝ ՀՀԿ-ի համար ձայն փախցնելու համար: Ինչքան մեղք, խղճուկ վիճակում են հայտնվել, չէ՞, քիչ է մնում՝ մուրան՝ մի հոգու ձայնը ստանալու համար:
Հիմա, սիրելի՛ ժողովուրդ, ճիշտ ժամանակն է ՀՀԿ-ին այնպիսի դրության մեջ գցելու, այնքան խեղճացնելու ու տանջելու, որ այս ընտրություններն իրենց կյանքի միակ մղձավանջը լինեն: Մենք էլ գոնե այսպիսի եզակի օրերին ՀՀԿ-ական անգործների «հախից» պետք է գա՞նք, թե չէ: Նրանք լավ գիտեն, որ ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, չեն կարողանա, եթե մենք համախմբված ՀՀԿ-ական դրածո թեկնածուներին չընտրենք: Մենք այս ընտրություններին պետք է ստիպենք հարգել ժողովրդին, հարգել նրա իրավունքներն ու արժանապատվությունը:
Եկեք գոնե մեկ անգամ այնպես անենք, որ հանրապետականնե՛րը մեզանից կախված լինեն, որպեսզի հաշվի առնեն մեր գոյությունը: Դա, ինչպես տեսնում եք, միայն ընտրությունների միջոցով կարող ենք անել: Դե՛, ձեզ տեսնեմ, վանաձորցինե՛ր և գյումրեցինե՛ր:
Ընտրություններից առաջ ՀՀԿ-ականները «կատու» են դառնում, ընտրություններից հետո մեզ են ուտում
Ասում են՝ Վանաձորում ՀՀԿ-ականները գազալցակայաններում զեղչեր են անում՝ ՀՀԿ-ի համար ձայն փախցնելու համար: Ինչքան մեղք, խղճուկ վիճակում են հայտնվել, չէ՞, քիչ է մնում՝ մուրան՝ մի հոգու ձայնը ստանալու համար:
Հիմա, սիրելի՛ ժողովուրդ, ճիշտ ժամանակն է ՀՀԿ-ին այնպիսի դրության մեջ գցելու, այնքան խեղճացնելու ու տանջելու, որ այս ընտրություններն իրենց կյանքի միակ մղձավանջը լինեն:
Մենք էլ գոնե այսպիսի եզակի օրերին ՀՀԿ-ական անգործների «հախից» պետք է գա՞նք, թե չէ: Նրանք լավ գիտեն, որ ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, չեն կարողանա, եթե մենք համախմբված ՀՀԿ-ական դրածո թեկնածուներին չընտրենք: Մենք այս ընտրություններին պետք է ստիպենք հարգել ժողովրդին, հարգել նրա իրավունքներն ու արժանապատվությունը:
Եկեք գոնե մեկ անգամ այնպես անենք, որ հանրապետականնե՛րը մեզանից կախված լինեն, որպեսզի հաշվի առնեն մեր գոյությունը: Դա, ինչպես տեսնում եք, միայն ընտրությունների միջոցով կարող ենք անել: Դե՛, ձեզ տեսնեմ, վանաձորցինե՛ր և գյումրեցինե՛ր:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից