Աշխարհ

15.09.2016 10:20


ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Սանդերսը կոչ է արել ներել Սնոուդենին

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Սանդերսը կոչ է արել ներել Սնոուդենին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը կոչ է արել ներում շնորհել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։ Այս մասին նա գրել է «The Guardian»–ի համար իր հոդվածում։

Սանդերսը նշել է, որ Սնոուդենի գաղտնազերծած տեղեկատվությունը թույլ է տվել Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին տեսնել Ազգային անվտանգության գործակալության չարաշահումների ծավալը և քաղաքացիների սահմանդրական իրավունքի խախտումները։

«Իմ կարծիքով արդարադատության շահերն ամենալավ ձևով ապահովված կլինեն այն դեպքում, եթե կառավարությունն այս կամ այն ձևով ներում շնորհի նրան, կամ էլ վերջինս համաձայնի ընդունել մեղքը, որը կազատի նրան երկարաժամկետ ազատազրկումից կամ մշտական աքսորից»,– գրել է սենատորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը