Քաղաքական

14.09.2016 17:03


Կարեն Կարապետյան. «Ռեալ, մեր տնտեսության վիճակը շա՛տ ծանր է, չափազա՛նց ծանր»

Կարեն Կարապետյան. «Ռեալ, մեր տնտեսության վիճակը շա՛տ ծանր է, չափազա՛նց ծանր»

ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ սպասելիքներ, թե իրենք շատ արագ Հայաստանի տնտեսության վիճակը կփոխեն, չեն լինելու։

–Բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու,–ասել է նա՝ հավելելով, որ նախկին Կառավարության ծրագիրը ևս օգտագործելու են,–ո՞ր ուղղությամբ ենք տնտեսությունը զարգացնելու, այն ուղղությամբ, որ մենք ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողին։ Դա կարող է թվալ՝ շատ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին այսքանը։

Կ.Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու և՛ սոցիալական լարվածության իջեցմանը, և՛ բիզնեսի զարգացմանն ուղղված։

–Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա։ Եվ այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, պետք է համակարգային փոփոխություններ անենք։ Ռեալ, մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շա՛տ ծանր է, չափազա՛նց ծանր,–ավելացրել է նա։

Կ.Կարապետյանը նաև նշել է, որ ծանոթացել է Հարկային նոր օրենսգրքին և, անկեղծանալով, ասել է.

–Շատ բարդ հարց է. լուծումն այս պահին չունեմ, դրա մասին կխոսենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը