«7օր»-ի թղթակցի դիտարկմանը, թե «Ժառանգությունը» մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ է տվել ընդհանուր որոշման գալու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է.
-Մեզ որևէ մեկը չի կարող ժամանակ տալ։ Դա մի քիչ ագրեսիվ մոտեցում է, եթե այդպիսի խոսակցություններ կան։ Լրիվ հակառակը։ Մենք մեր վերջին քայլն ենք կատարել՝ նորից հորդորելով, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատասխանատուներ։ Այն, ինչ իրենք են առաջարկում, իրենք չեն կարող դրա պատասխանատվությունը վերցնել։ Նա նաև նշել է, թե«Ժառանգությունը» հորդորում էր, որ հարցը մեծ օրակարգում մնա, բայց, ըստ իրեն, բնական ճանապարհով քվեարկությունն արդեն օրակարգի մեջ է, և ճիշտ կլինի մինչև Աստանա՝ մինչև 2 ամիս, հետաձգեն քվեարկությունը։
-Փաստորեն զգացի հետևյալը, որ մարդիկ ոչ թե փորձում են որևէ խնդիր լուծել (իսկ ցանկացած քաղքական թիմ իր պատասխանատվության շրջանակներում կարող է որևէ խնդիր լուծել), այլ փորձում են սա մի դոգմատիկ երևույթ դարձնել, թե իբր ամեն ինչ սխալ է կատարվել, հիմա էլ փորձում են իրենք ուղղել։ Մենք դրա կողմնակիցը չենք։ Հասկանալի է բոլորին էլ, որ նմա՛ն օրինագիծն ԱԺ-ում չի կարող անցնել, որովհետևդրա պատասխանատուն իշխանություններն են՝ հանձին երկրի նախագահի, և համապատասխան լիազոր մարմինն ու երկրի նախագահը չեն գտնում, որ դրա ժամանակն է,-նշել է Գ. Սահակյանը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասը լինելու վերաբերյալ որոշում եղել է նաև Գերագույն խորհրդում, բայց դա որևէ հետևանք չունեցավ, իսկ այսօր՝ նման իրողության պայմաններում, հետևանքներ կունենա.
-Այսինքն, մենք միանգամից ասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, որ մենք խաղի կանոն ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել նաև մեր թշնամիները, և մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Պարզապես խնդիրն այն է, որ իրողություններն այնպիսին են, որ մի փոքրաթիվ թիմ, իր ամբիցիաներից ելնելով, հնարավորինս միջազգային հանրության շրջանում քննարկումների նոր տեղիք կտա։ Ես կարծում եմ՝ դրանից պետք է վախենալ և նահանջել։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ Աստված չանի, որ ԼՂՀ անկախությունը ՀՀ ԱԺ-ն ճանաչի, քանի որ այդ որոշումը կարելի է կայացնել միայն այն դեպքում, երբ բոլոր փորձերը ձախողված են, և Ադրբեջանը պատերազմի է գնում։
Թե ինչպե՞ս է վաղը կոալիցիան այդ օրինագծին քվեարկելու, Գ. Սահակյանի խոսքերով՝ մոդելը կձևավորեն.
-Եթե 2 ամսով չհետաձգեն քվեարկությունը, բնականաբար օրենքը չի անցնի։ Մնացածը տեխնիկայի, տեխնոլոգիական հարց է։ Դրա արդյունքները, համենայնդեպս, իրողությունն է, որ օրինագիծը չի անցնի։ Առավել ևս ասեմ, որ կարծում եմ՝ այս սկզբունքը կիսում է նաև ոչ խորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու բան է նման օրինագծին կողմ չքվեարկելը։ Մենք ա՛յդ պատասխանատվությունը իրոք մեր վրա ենք վերցնում, որովհետև մենք չենք կարող պետության համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրը ընդդիմության և դիմության մեջ բաժանել։ Սա ամբողջովին քննարկելի պետք է լինի մեր ժողովրդի, մեր ազգի համար, և դա բավականին լուրջ կոնսուլտացիաների հետևանք կարող է լինել։ Մարդիկ չեն համաձայնում, մտածում են, որ իրենց զորեղությունը նա է, որ մի խնդրի են անդրադառնում, որ այսօր ամբողջ ժողովուրդը, ամբողջ իշխանությունները կքված այս 20 տարիների ընթացքում այդ բեռն իրենց վրա տանում են, և մտածում են, որ իրենք մի մեծ հայտնագործություն են կատարել։ Մենք հայտանագործությունների ճանապարհով պարզապես իրավունք չունենք գնալու։
Գ. Սահակյանն ավելացրել է նաև, որ քաղաքական խորհրդակցություններ են ունեցել կոալիցիոն ուժերի հետ, և նրանք բաժանում են իրենց տեսակետն ու միանում են։
Կոալիցիան պատասխանատվությունն իր վրա է վերցնում
Այսօր ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե մինչև վաղը ժամը 12:00-ն որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը կդրվի քվեարկության:
«7օր»-ի թղթակցի դիտարկմանը, թե «Ժառանգությունը» մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ է տվել ընդհանուր որոշման գալու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է.
-Մեզ որևէ մեկը չի կարող ժամանակ տալ։ Դա մի քիչ ագրեսիվ մոտեցում է, եթե այդպիսի խոսակցություններ կան։ Լրիվ հակառակը։ Մենք մեր վերջին քայլն ենք կատարել՝ նորից հորդորելով, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատասխանատուներ։ Այն, ինչ իրենք են առաջարկում, իրենք չեն կարող դրա պատասխանատվությունը վերցնել։ Նա նաև նշել է, թե «Ժառանգությունը» հորդորում էր, որ հարցը մեծ օրակարգում մնա, բայց, ըստ իրեն, բնական ճանապարհով քվեարկությունն արդեն օրակարգի մեջ է, և ճիշտ կլինի մինչև Աստանա՝ մինչև 2 ամիս, հետաձգեն քվեարկությունը։
-Փաստորեն զգացի հետևյալը, որ մարդիկ ոչ թե փորձում են որևէ խնդիր լուծել (իսկ ցանկացած քաղքական թիմ իր պատասխանատվության շրջանակներում կարող է որևէ խնդիր լուծել), այլ փորձում են սա մի դոգմատիկ երևույթ դարձնել, թե իբր ամեն ինչ սխալ է կատարվել, հիմա էլ փորձում են իրենք ուղղել։ Մենք դրա կողմնակիցը չենք։ Հասկանալի է բոլորին էլ, որ նմա՛ն օրինագիծն ԱԺ-ում չի կարող անցնել, որովհետև դրա պատասխանատուն իշխանություններն են՝ հանձին երկրի նախագահի, և համապատասխան լիազոր մարմինն ու երկրի նախագահը չեն գտնում, որ դրա ժամանակն է,-նշել է Գ. Սահակյանը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասը լինելու վերաբերյալ որոշում եղել է նաև Գերագույն խորհրդում, բայց դա որևէ հետևանք չունեցավ, իսկ այսօր՝ նման իրողության պայմաններում, հետևանքներ կունենա.
-Այսինքն, մենք միանգամից ասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, որ մենք խաղի կանոն ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել նաև մեր թշնամիները, և մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Պարզապես խնդիրն այն է, որ իրողություններն այնպիսին են, որ մի փոքրաթիվ թիմ, իր ամբիցիաներից ելնելով, հնարավորինս միջազգային հանրության շրջանում քննարկումների նոր տեղիք կտա։ Ես կարծում եմ՝ դրանից պետք է վախենալ և նահանջել։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ Աստված չանի, որ ԼՂՀ անկախությունը ՀՀ ԱԺ-ն ճանաչի, քանի որ այդ որոշումը կարելի է կայացնել միայն այն դեպքում, երբ բոլոր փորձերը ձախողված են, և Ադրբեջանը պատերազմի է գնում։
Թե ինչպե՞ս է վաղը կոալիցիան այդ օրինագծին քվեարկելու, Գ. Սահակյանի խոսքերով՝ մոդելը կձևավորեն.
-Եթե 2 ամսով չհետաձգեն քվեարկությունը, բնականաբար օրենքը չի անցնի։ Մնացածը տեխնիկայի, տեխնոլոգիական հարց է։ Դրա արդյունքները, համենայնդեպս, իրողությունն է, որ օրինագիծը չի անցնի։ Առավել ևս ասեմ, որ կարծում եմ՝ այս սկզբունքը կիսում է նաև ոչ խորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու բան է նման օրինագծին կողմ չքվեարկելը։ Մենք ա՛յդ պատասխանատվությունը իրոք մեր վրա ենք վերցնում, որովհետև մենք չենք կարող պետության համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրը ընդդիմության և դիմության մեջ բաժանել։ Սա ամբողջովին քննարկելի պետք է լինի մեր ժողովրդի, մեր ազգի համար, և դա բավականին լուրջ կոնսուլտացիաների հետևանք կարող է լինել։ Մարդիկ չեն համաձայնում, մտածում են, որ իրենց զորեղությունը նա է, որ մի խնդրի են անդրադառնում, որ այսօր ամբողջ ժողովուրդը, ամբողջ իշխանությունները կքված այս 20 տարիների ընթացքում այդ բեռն իրենց վրա տանում են, և մտածում են, որ իրենք մի մեծ հայտնագործություն են կատարել։ Մենք հայտանագործությունների ճանապարհով պարզապես իրավունք չունենք գնալու։
Գ. Սահակյանն ավելացրել է նաև, որ քաղաքական խորհրդակցություններ են ունեցել կոալիցիոն ուժերի հետ, և նրանք բաժանում են իրենց տեսակետն ու միանում են։
Արեգնազ Մանուկյան