Աշխարհ

14.09.2016 14:50


Կրեմլից պատասխանել են Օբամայի հռետորաբանությանը

Կրեմլից պատասխանել են Օբամայի հռետորաբանությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային հռետորաբանությունը Ռուսաստանի վերաբերյալ տարբերվում է բանակցայինից և չի նպաստում փոխադարձ վստահության ձևավորմանը։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա հռետորաբանություն է, որը ձևակերպվում է էլեկտրոնային ոճում, բայց, իհարկե, նման ձևակերպումները դժվար թե նպաստեն նրան, որ գոնե ինչ–որ փոխվստահություն ստեղծելու երկչոտ և փխրուն փորձերը հաջողություն ունենան»,–հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը քննադատել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ հանդեպ ունեցած դիրքորոշումը։ Ըստ Օբամայի՝ Թրամփը «հաճոյանում է» ՌԴ նախագահ Պուտինին, մինչդեռ հանրապետականները պետք է հանդես գան Ռուսաստանի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը