Լրահոս

17.12.2009 18:47

Ի՞նչ պետք է ուսումնասիրի պատմաբանների ենթահանձնաժողովն ըստ «CNN Turk»–ի լրագրողի

Ի՞նչ պետք է ուսումնասիրի պատմաբանների ենթահանձնաժողովն ըստ «CNN Turk»–ի լրագրողի

«7օր»-ը Հայաստանում գտնվող «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու, պատմաբան Ֆերհաթ Բորաթավից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո պատմաբանների ենթահանձնաժողովը Հայոց ցեղասպանության եղելությա՞ն հարցը պետք է քննարկի։

-Մենք միշտ ասում ենք՝ խնդիրը թողնենք պատմաբաններին, բայց Ցեղասպանությունը լինելու կամ չլինելու հավաստիության խնդիրը պատմաբաննե՛րը չեն խնդրո առարկա դարձնում։ Եթե նեղ առանցքով նայենք այդ հարցին, դա իրավաբանների խնդիրն է։ Եթե նայենք, Ցեղասպանության հետ կապված մինչ օրս եղած դատավճիռները միշտ դատարաններն են կայացրել։ Դրա համար էլ սխալ կլինի սպասել, որ այսպիսի մի ենթահանձնաժողով այսպիսի մի որոշման հանգի՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել,- պատասխանել է թուրք լրագրողը՝ ավելացնելով.

-Մեծ հավանականությամբ այս հանձնաժողովը լինելու է մի խմբակ, որտեղ որոշվելու են այս խնդրի հետ կապված շրջանակը, փաստարկներն ի հայտ բերելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։