Աշխարհ

14.09.2016 13:25


Մարին Լե Պենը պատրաստ է հանրաքվե կազմակերպել Ֆրանսիայում ԵՄ–ից դուրս գալու հարցով

Մարին Լե Պենը պատրաստ է հանրաքվե կազմակերպել Ֆրանսիայում ԵՄ–ից դուրս գալու հարցով

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենը հավանություն է տվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն և հայտարարել Ֆրանսիայում նույնպես նման հանրաքվե կազմակերպելու իր մտադրության մասին։

«Ֆրանսիացիները պետք է իրենց կարծիքը հայտնեն, և մենք պատրաստ ենք հանրաքվե կազմակերպել։ Մեծ Բրիտանիայի օրինակով մենք տեսանք, որ ԵՄ–ից դուրս գալու դեպքում աշխարհի վերջի մասին գուշակությունները սուտ էին։ Հրաժարվելով պաշտպանել ազգային սահմանները հանուն Շենգենի՝ մենք օգնում ենք հանցագործներին»,–ասել է Լե Պենը Եվրախորհրդարանի նիստում։

Ավելի վաղ էլ ֆրանսիացի գործիչը ԵՄ–ն «բանտ» էր անվանել ժողովուրդների համար, իսկ նրա ճակատագիրը համեմատել ԽՍՀՄ–ի ճակատագրի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը