Է. Վարդանյան. «ՀՀԿ-ն մանր միջոցներով լարվածություն է առաջացնում քարոզարշավի մասնակիցների միջև»
«Համախմբում» կուսակցությունը մի շարք համայնքներում մասնակցում է ՏԻՄ ընտրությունների: Սակայն կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը կարևորում է հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրությունները:
«Ես առավել կարևորում եմ Գյումրիի և Վանաձորի ընտրությունները, որովհետև այստեղ ընտրությունները նոր համակարգով են: Թերևս Երևանի ընտրական համակարգն արդեն իսկ տարածվում է Գյումրիի և Վանաձորի ընտրական համակարգերի վրա, և հիմնականում ընտրապայքարը ոչ թե անհատների, այլ կուսակցությունների միջև է»,-«Zham.am»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Վերջինս մեծ հույս ունի, որ այս անգամ ընտրապայքարը պետք է այլ կերպ ընթանա: Ըստ նրա՝ դրա համար կան պատճառներ:
«Անկեղծ ասած, ես ակնկալում եմ, որ այս տարվա իրադարձությունները կստիպեն, որ ընտրություններին իշխանությունները վերաբերեն ամենայն լրջությամբ: Հուլիսին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում առկա մթնոլորտը և այն հանգամանքը, որ քաղաքացիները այլևս հույս չունեն ընտրությունների միջոցով իշխանություններ փոփոխելու, բերում է անսպասելի հետևաքների: Դա պետք է իշխանությունների համար կարևոր ազդակ լինի, որ հենց Վանաձորի, Գյումրու և մնացած համայքնների ընտրություններից սկսեն այն կարևոր զսպվածությունը, որ կբերի դաշտի կայունացմանը»,-նշեց կուսակցության փոխնախագահը:
Սակայն Վարդանյանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ Հանրապետկան կուսակցությունը Վանաձորում արդեն իսկ ընտրարշավի առաջին օրերից ընտրապայաքարում լարվածություն է առաջացրել:
«Հանրապետկան կուսակցությունը երկու խոշոր հրապարակների համար իրազեկում էր ներկայացրել 20 օրվա: Հենց 2 օր առաջ ես եղել եմ այդ հրապարակներից մեկում, որտեղ որևէ միջոցառում էլ չէր կազմակերպվում: Հետևաբար, նման մանր միջոցներ օգտագործելը ոչ միայն արդյունավետ չի լինելու, այլ նաև անհարկի ձևով առաջացնում է լարվածություն՝ քարոզարշավի մասնակիցների համար»,-ընգգծեց էլինար Վարդանյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»