Աշխարհ

14.09.2016 12:10


Ըստ Օբամայի՝ Սադդամ Հուսսեինն էլ բարձր վարկանիշ ուներ Պուտինի նման

Ըստ Օբամայի՝ Սադդամ Հուսսեինն էլ բարձր վարկանիշ ուներ Պուտինի նման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար առաջնային մոդել է։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցող ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում։

Ավելի վաղ Թրամփն Օբամային անվանել էր թույլ առաջնորդ՝ հակադրելով նրան Պուտինի հետ, որի վարկանիշը 92 տոկոս է։

«Gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդն իր հերթին համեմատել է Պուտինի և Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսսեինի վարկանիշները։

«Նա ասում է՝ տեսեք, Պուտինն ուժեղ տղա է, 92 տոկոս աջակցություն ունի։ Սադդամ Հուսսեինն էլ 90 տոկոս աջակցություն ուներ: Նման բան լինում է, երբ բանտեր ես նստեցնում այլախոհներին: Մտածեք այն մասին, որ այսպիսի առաջնորդը Թրամփի համար առաջնային մոդել է»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ ինքը Պուտինին առաջնային մոդել չի համարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը