Աշխարհ

14.09.2016 11:45


Թուրքմենստանում 70–ամյա անձն այսուհետև կարող է նախագահ դառնալ

Թուրքմենստանում 70–ամյա անձն այսուհետև կարող է նախագահ դառնալ

Թուրքմենստանի խորհրդարանը միաձայն նոր Սահմանադրություն է ընդունել, որը չեղարկում է երկրի նախագահի համար տարիքային սահմանափակումը (70 տարեկան)։

Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ավագանու խորհրդի նիստում ստորագրել է օրենքը, որից հետո այն ուժի մեջ է մտել։

Հին Սահմանադրության համաձայն՝ Թուրքմենստանի նախագահ կարող էր ընտրվել 40 տարեկանից ոչ երիտասարդ և 70 տարեկանից ոչ ծեր քաղաքացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը