Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անկում է գրանցվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ նվազել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, շինարարության ծավալը, միջին ամսական անվանական աշխատավարձը, արտաքին առևտրաշրջանառությունը, կրճատվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, նվազել է ալյուրի սպառումը և այլն: Եվ այսօր չկա մի ոլորտ, որը կարող ենք առանձնացնել և ասել՝ այս ոլորտում աճ է գրանցվել: Դե, բացառությամբ արտագաղթի աճի ավելացման ցուցանիշի:
Նվազում են անգամ առաջին անհրաժեշտությանն սպառման ապրանքների արտադրության ծավալները՝ ալյուրը, գազը... Սենց ո՞ւր ենք հասնելու:
Զարմանում ես Սերժ Սարգսյանի պաթետիկ կերպարի վրա. իրեն թվում է՝ լրագրողներն են միայն տնտեսության անկման մասին խոսում, որ անգամ ԱՎԾ-ի տվյալներն են լրագրողներն ուռճացնում:
Տնտեսությունն ակտիվության ցուցանիշ չի գրանցի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, իսկ քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին է, կշարունակվի ակտիվություն գրանցվել միայն նրա հարազատների բիզնես շրջանակներում: Նման տնտեսություն ունեցող երկրում Սերժ Սարգսյանն օր առաջ պետք է հեռանա քաղաքական դաշտից, քանի որ իր կառավարման տարիներն ինքը միայն ձախողել է, և դրա մասին արդեն պաշտոնական թվերն են «խոսում»:
Տնտեսության «հերն է անիծել»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անկում է գրանցվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ նվազել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, շինարարության ծավալը, միջին ամսական անվանական աշխատավարձը, արտաքին առևտրաշրջանառությունը, կրճատվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, նվազել է ալյուրի սպառումը և այլն: Եվ այսօր չկա մի ոլորտ, որը կարող ենք առանձնացնել և ասել՝ այս ոլորտում աճ է գրանցվել: Դե, բացառությամբ արտագաղթի աճի ավելացման ցուցանիշի:
Նվազում են անգամ առաջին անհրաժեշտությանն սպառման ապրանքների արտադրության ծավալները՝ ալյուրը, գազը... Սենց ո՞ւր ենք հասնելու:
Զարմանում ես Սերժ Սարգսյանի պաթետիկ կերպարի վրա. իրեն թվում է՝ լրագրողներն են միայն տնտեսության անկման մասին խոսում, որ անգամ ԱՎԾ-ի տվյալներն են լրագրողներն ուռճացնում:
Տնտեսությունն ակտիվության ցուցանիշ չի գրանցի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, իսկ քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին է, կշարունակվի ակտիվություն գրանցվել միայն նրա հարազատների բիզնես շրջանակներում:
Նման տնտեսություն ունեցող երկրում Սերժ Սարգսյանն օր առաջ պետք է հեռանա քաղաքական դաշտից, քանի որ իր կառավարման տարիներն ինքը միայն ձախողել է, և դրա մասին արդեն պաշտոնական թվերն են «խոսում»:
Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից