Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա երիտասարդը քարով հարվածել է 46 ոստիկանի (տեսանյութ)
Խորենացի փողոցում բողոքի ակցիայի մասնակից 23-ամյա Սոսո Մարգարյանը հուլիսի 20-ից անազատության մեջ է։
«Ըմբոստանալու պատճառով, որովհետեւ մասնակցել է ցույցերին»,-«Ա1+»-ին ասաց նրա հայրը՝ Իշխան Մարգարյանը:
Երիտասարդին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Մինչդեռ ինքն է վիրավորվել այդ օրը։
«Ունեցել է մարմնական վնասվածքներ, որոնք մինչեւ հիմա պատշաճ չեն մշակվել, մինչեւ հիմա բեկորի մի մասը մնացել է ոտքի մեջ, բեկորներից մեկը դուրս է եկել, դա իր մոտ է, մինչեւ հիմա դատաբժշկական փորձաքննություն չի անցել»,- ավելացրեց Իշխան Մարգարյանը:
Փաստաբանական 20 տարվա փորձ ունեցող Արա Զաքարյանին զարմացրել են այն բացահայտ կամայականությունները, որոնք թույլ են տվել քննչական մարմինը և դատախազությունը։ Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, սակայն պաշտպանը ներկա չի եղել, շատ քիչ ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար, ներկայացված բողոքները չեն քննարկվել, նրանցից մեկը նույնիսկ դատախազին չի հասել:
«Գլխավոր դատախազի պաշտոնակատարին այս ամենի մասին ստիպված եղա տեղեկացնել՝ ցույց տալու համար, որ այս տիպի ապօրինություններ երբեք տեղի չի ունեցել: Ինչպես կարող է դատախազության գրասենյակից դատավարական փաստաթուղթը անհետանալ: Ընդ որում իմ մոտ կա օրինակը, որ գրասենյակի աշխատակիցը ստորագրել է, որ սեպտեմբերի 2-ին ստացել է համապատասխան բողոքը կից փաստաթղթերով»,- նշում է պաշտպան Արա Զաքարյանը:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա նույնիսկ պաշտպանի համար է անհասկանալի, թե ինչում է մեղադրվում Սոսո Մարգարյանը: Նա կարդում է մեղադրական եզրակացությունը.
«Բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ եւ քարեր նետել նրանց վրա, այդ անկարգությունների ընթացքում պաշտպանյալիս գործողության հետեւանքով ոստիկանության 46 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վնասվել է պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող ընդհանուր շուրջ 9 մլն 600 հազար դրամի գույքի վնաս»:
Ի դեպ, դատարանը չի քննել նաեւ Սոսո Մարգարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ գործն արդեն ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Աղբյուրը ՝ A1plus.am