Շատերի համար է արդեն ակնհայտ՝ ում հետ է Փաշինյանը «քաղաքացիական պայմանագիր» կնքել
Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինեց: Իսկապես, բոլորի համար պարզ դարձավ, որ ապրիլյան դեպքերից ու Խորենացու փողոցում տեղի ունեցած դեպքերից և նախագահի կողքին կանգնելու կոչերից հետո ՀԱԿ-ի օգտագործման ժամկետը սպառվեց: Սակայն Սերժ Սարգսյանը հասցրել էր մեկ այլ հաստիքային ընդդիմադիրի աճեցնել՝ Նիկոլ Փաշինյանին:
Շատերի համար է արդեն ակնհայտ՝ ում հետ է Փաշինյանը «քաղաքացիական պայմանագիր» կնքել: Պարզ է նաև, թե ինչ ծառայություններ է մատուցում այդ պայմանագրի շրջանակներում Սերժ Սարգսյանին: Գինն էլ ստանդարտ է այդ ծառայությունների դիմաց՝ անցողիկ տեղ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Այդ նույն ճանապարհով են անցել Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը և շատ այլ «թունդ ընդդիմադիրներ»: Հիմա էլ Նիկոլն է այդ նույն սցենարով փորձում զբաղեցնել իր ուրույն տեղը կերակրատաշտի մոտ:
Զարմանալին այլ բան է՝ ո՞ւմ են փորձում էշի տեղ դնել ինքն ու Սերժ Սարգսյանը: Ժողովուրդն ամեն ինչ տեսնում է: Տեսան, թե ինչպես էր Նիկոլը փորձում հանրահավաք ցրել, ինչպես էր Խորենացի փողոցում փիառվում ու ցեխ շպրտում ընդդիմության վրա: Տեսնում են նաև, թե ինչպես է նա հիմա, ջանք ու եռանդ չխնայելով, պայքարում ընդդիմության դեմ: Նույնիսկ հանրապետականներն այդպես չեն հարձակվում ընդդիմության վրա, ինչպես Փաշինյանը:
Մեր հասարակությունը շատ այսպիսի պայմանագրային ընդդիմադիրների է տեսել ու չի խաբնվի: Չգիտեմ՝ ինչպես է Փաշինյանն ինքն իրեն ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն իր վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ինքը հաստատ չարժե այն գինը, որ իր համար վճարել են, կամ խոստացել են վճարել:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից