Աշխարհ

13.09.2016 17:00


Հունգարիայի ԱԳՆ–ից պատասխանել են Լյուքսեմբուրգին

Հունգարիայի ԱԳՆ–ից պատասխանել են Լյուքսեմբուրգին

Հունգարիան բացասական է արձագանքել Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնի՝ Հունգարիային ԵՄ–ից հեռացնելու մասին հայտարարությանը։ Այս մասին հայտնում է «Origo»–ն։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն լյուքսեմբուրգցի իր գործընկերոջը թեթևամիտ է անվանել։

Սիյարտոն նշել է՝ միայն հունգարացի ժողովուրդը պետք է որոշի՝ ում հետ է ուզում ապրել, և հավելել, որ ո՛չ Բրյուսելի պատոնյաները, ո՛չ Լյուքսեմբուրգի ԱԳՆ–ն չեն խլի այդ իրավունքը։ Սիյարտոն ընդգծել է՝ Հունգարիան չպետք է պատասխանատվություն կրի ԵՄ պաշտոնյաների սխալների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը