Սերժական մամուլն ակտիվորեն «ռասկրուտկաէ անում» «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցության փոքրաքանակ հանրահավաքի ժամանակ հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Դատելով ամենից՝ Նիկոլին հաջողվել է հաղթել ներհաճախորդական պայքարումև դառնալ թիվ մեկ հաճախորդը։ Հիմա նա պայքարում է հաճախորդաց ճամբարում ոչ թե թիվ մեկը, այլ միակը դառնալու համար։ Ճիշտ է, Նիկոլն իր նպատակն այլ կերպ է փաթեթավորում՝ նշելով, թե հայտ է ներկայացնում միակ ընդդիմությունը դառնալու համար, որպեսզի կարողանա «Երբ որ լինի, այն ժամանակ էլ կլինի» բլեֆային ծրագրի շրջանակներում իշխանափոխություն անել, բայց իրականությունն այն է, որ նրան վերապահված է Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ընդդիմանալու և հանրության միամիտ հատվածին ապակողմնորոշելու գործառույթը, ինչը «թիվ մեկը» կատարում է քափ ու քրտնքի մեջ մտած։
Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ այս պահին նա վերցրեց այդ դերը։ Նկատենք, որ պատճառները տարբեր են՝ ֆինանսականից մինչև քաղաքական։
Ֆինանսականի մասով իշխանությունները, իրենց ոճին հավատարիմ, շուտով երևի կբարձրաձայնեն՝ հանրությանը տեղյակ պահելով Նիկոլի ունեցած այս կամ այն քանակի «զրոների» ավելի կամ պակաս լինելու մասին։ Բայց դա հարցի մասնավոր և «ինտիմ» կողմն է։
Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա Նիկոլի ակտիվությունն «անկախ» մամուլի տիրույթում պայմանավորված է ինչպես ՏԻՄ (մասնավորապես, Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններ), այնպես էլ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններով։
Նիկոլի խնդիրն, ըստ այդմ, ոչ թե միակ ընդդիմադիրի կարգավիճակով Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի դեմ պայքարելը և տեղական ու համապետական մակարդակներում իշխանափոխություն անելն է, այլ իշխանափոխության գործընթացին «միակ ընդդիմության» կարգավիճակով գեղամյանավարի խանգարելը։
Նիկոլը հաղթեց ներհաճախորդական պայքարում
Սերժական մամուլն ակտիվորեն «ռասկրուտկա է անում» «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցության փոքրաքանակ հանրահավաքի ժամանակ հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Դատելով ամենից՝ Նիկոլին հաջողվել է հաղթել ներհաճախորդական պայքարում և դառնալ թիվ մեկ հաճախորդը։ Հիմա նա պայքարում է հաճախորդաց ճամբարում ոչ թե թիվ մեկը, այլ միակը դառնալու համար։ Ճիշտ է, Նիկոլն իր նպատակն այլ կերպ է փաթեթավորում՝ նշելով, թե հայտ է ներկայացնում միակ ընդդիմությունը դառնալու համար, որպեսզի կարողանա «Երբ որ լինի, այն ժամանակ էլ կլինի» բլեֆային ծրագրի շրջանակներում իշխանափոխություն անել, բայց իրականությունն այն է, որ նրան վերապահված է Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ընդդիմանալու և հանրության միամիտ հատվածին ապակողմնորոշելու գործառույթը, ինչը «թիվ մեկը» կատարում է քափ ու քրտնքի մեջ մտած։
Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ այս պահին նա վերցրեց այդ դերը։ Նկատենք, որ պատճառները տարբեր են՝ ֆինանսականից մինչև քաղաքական։
Ֆինանսականի մասով իշխանությունները, իրենց ոճին հավատարիմ, շուտով երևի կբարձրաձայնեն՝ հանրությանը տեղյակ պահելով Նիկոլի ունեցած այս կամ այն քանակի «զրոների» ավելի կամ պակաս լինելու մասին։ Բայց դա հարցի մասնավոր և «ինտիմ» կողմն է։
Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա Նիկոլի ակտիվությունն «անկախ» մամուլի տիրույթում պայմանավորված է ինչպես ՏԻՄ (մասնավորապես, Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններ), այնպես էլ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններով։
Նիկոլի խնդիրն, ըստ այդմ, ոչ թե միակ ընդդիմադիրի կարգավիճակով Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի դեմ պայքարելը և տեղական ու համապետական մակարդակներում իշխանափոխություն անելն է, այլ իշխանափոխության գործընթացին «միակ ընդդիմության» կարգավիճակով գեղամյանավարի խանգարելը։
Ահա և ամբողջ այս աղմուկի բուն ենթատեքստը։
Պետրոս Ալեքսանյան