Ստեփան Մարգարյան. «Հարկային օրենսգիրքը շատ վիճահարույց է»
Ազգային ժողովի այս նստաշրջանում, ըստ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի, ընդգրկված են բավականին լուրջ հարցեր: «Zham.am»-ի հետ զրույցում նա առանձնացրեց դրանցից ամենկարևորները:
«Առաջինը դատախազի ընտրությունն է, որոշ պաշտոնյաների ընտրություններ, կառավարության ձևավորման խնդիրը, կառավարության ծրագիրը: Շատ կարևոր է հարկային օրենսգիրքը, որը շատ վիճահարույց է: Խոսակցություններ կան, որ ընտրական օրենսգքրի վերաբերյալ ինչ-որ բաներ են բերելու: Այնպես որ, բնույթով շատ կարևոր հարցեր ունեցող նստաշրջան է»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կլուծվեն ԱԺ օրակարգում ներառված հարցերը, Մարգարյանը դժվարացավ որևէ կանխագուշակում անել՝ ելնելով ԱԺ նախորդ նստաշրջանների փորձից:
«Ակնկալիք դժվարանում եմ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ կարևոր հարցեր շատ վատ ձևով են շատ անգամ լուծվում: Այդ իմաստով դժվարանում են գուշակություններ անել»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը մեկնարկեց այսօր:

Աղբյուրը՝ «Zham.am»