ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջիկայում ԱԺ-ում հանդես կգա օրենքի նոր նախագծերով
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը: Աժ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը նկատեց, որ կան կարևոր օրենսդրական նախագծեր:
«Օրակարգում կան բազմաթիվ հարցեր, որոնք մնացել են դեռևս նախորդ՝ գարնանային նստաշրջանից, բայց կան նաև անհանգստացնող օրենսդրական նախագծեր: Օրինակ՝ Հարկային օրենսգիրքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Երևի թե սեպտեմբերի վերջին կքննարկվի հարկային օրենսգիրքը, որի հետ կապված աշխատանքներ պետք է տարվեն»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Էլինար Վարդանյանը:
Ինչպես նախորդ նստաշրջանում, այնպես էլ այս անգամ, Վարդանյանի խոսքով, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն ակտիվ կլինի և հանդես կգա օրենսդրական նախագծերով:
«Առաջիկայում մենք նախատեսում ենք մի շարք օրենքների նախագծեր ներկայացնել, որոնք կներկայացվեն նաև հանրության դատին»,-նշեց նա:
Վարդանյանն ասաց, որ կուսակցությունը դեռևս գարնան վերջում ներկայացրել էր մի նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթ սահմանելուն, այսինքն՝ այն զինծառայողներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին:
«Այն քննարկվեց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում, և առաջարկ արվեց մի փոքր հետաձգել նախագիծը, քանի որ առաջիկայում նաև պատրաստվում է մի համապարփակ օրենքի նախագիծ ներկայացնել, որը կկարգավորի ոլորտը, և եթե այնտեղ բաց կմնա մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների խնդիրը, ապա մեր առաջարկը կընդգրկվի նաև այդ փոփոխություններում»,-մանրամասնեց պատգամավորը:
Մյուս կարևոր նախագիծը բռնադատվածների մասին նոր օրենքի նածագիծն էր, որը Կառավարության կողմից բացասական եզրկացության էր արժանացել, սակայն Վարդանյանը նշեց, որ առաջարկ է արվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի խնդիրները:
Էլինար Վարդանյանը նշեց, որ բացասական եզրակացության էր արժանացել նախորդ նստաշրջանից նաև մեկ այլ կարևոր նախագիծ՝ դեղերի ավելացված արժեքի հարկից ազատելու մասին:

Աղբյուրը՝ «Zham.am»