Կարծիք

13.09.2016 13:30


Լոզունգները տիպիկ հանրապետականի ոճում են

Լոզունգները տիպիկ հանրապետականի ոճում են

Դեմք է, էլի, էս Բալասանյանը: Միայն հոգով հանրապետականը կարող է մարդու սահմանադրական իրավունքի կատարումը ներկայացնել որպես ձեռքբերում կամ նախընտրական խոստում: Ի զուր չի ասված, էլի, հանրապետական չեն դառնում, հանրապետական ծնվում են: Ու խոսքս ՀՀԿ-ի այն անդամների մասին չէ, որոնք ստիպված անդամակցել են կուսակցությանը՝ ելնելով ինչ-ինչ հանգամանքներից: Բայց դրանց մեջ մի առանձնահատուկ տեսակ կա, որ դժվար է բառերով բնորոշել, բայց որ բոլորս էլ տեսնում ենք ու կարողանում տարանջատել: Այսինքն՝ նույնիսկ մի քանի տեսակ:

Բայց հիմա Բալասանյան տեսակի մասին: Լավ էլ իր անունով դաշինքը կոչել են. ավելի լավ անուն հանրապետականի թազա ավանտյուրայի համար դժվար է գտնել: Լոզունգներն էլ տիպիկ հանրապետականի ոճում են: «Ղարաբաղը չենք ծախի», «Սաղ լավ կըլնի», «Աշխատավարձերը ժամանակին»...ինքներդ էլ կարող եք այս շարքը շարունակել:

Հա, բայց ինչի՞ ուղեղներին «զոռ տան», մտածեն...դա իրանց ֆիզիկական ցավ է պատճառում: Մարդիկ փորձել են մտաբերել, թե ինչ դրական բան է արել Բալասանյանը գյումրեցիների համար քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին և այլ բան չեն կարողացել գտնել, քան այն, որ այդ տարիներին նրա գարեջրի գործարանի ու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը ժամանակին են վճարվել:
Հիմա մտածում ես՝ դա խոստո՞ւմ է, թե՞ սպառնալիք, որ եթե ինքը քաղաքապետ չլինի, Գյումրու գարեջրի գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանա:

Վերադառնում ենք 90-ական թվականներ, էլի: Դե գոնե էդ աշխատավարձի խոստմանը ավելացնեիք նաև «Զուկո» և «Յուպի» ըմպելիքի փոշին ու «Դերբի» շոկոլադանման զանգվածը, որ պատկերը լիարժեք լինի, մենք էլ հստակ տեսնենք՝ ինչ ապագա եք դուք պատկերացնում Գյումրիի ու Հայաստանի համար:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը