Կարծիք

13.09.2016 12:34


Տնտեսությունը կվերականգնվի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տա

Տնտեսությունը կվերականգնվի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տա

Էլեկտրաէներգիայի սպառման նվազում, ալյուրի արտահանման նվազում, մարդկանց նվազում… Սերժ Սարգսյանի կառավարած երկրում ամենակարևոր ոլորտներում նվազում է գրանցվում:

Վերջերս, երբ կարդացի, որ ալյուրի սպառումը կրճատվել է, այսինքն՝ ալյուրը քիչ է սպառվում, ապշեցի, քանի որ դա նշանակում է, որ մարդիկ հացի վրա են անգամ խնայում, հաց չեն գնում:

Հիմա էլ Հայաստանում բնական գազի սպառման ծավալներն են շարունակում նվազել։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով։ Հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է։ Այդ հանգամանքը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով։

Եթե այս երկրում մի բան կար, որը միայն աճ էր գրանցում, դա գազի և հացի սպառումն էր, սակայն այս տարի դա էլ է դեպի նվազման գնում: Այսինքն, մարդիկ արդեն սկսել են խնայել ամենակարևոր ծախսերը, քանի որ Սերժ Սարգսյանի երկրում այնքան ծայրաստիճան վիճակ է ստեղծվել, որ մարդիկ կա՛մ խնայում են ամենաօգտագործվող միջոցները, կա՛մ երկրից արտագաղթում են: Ու թող ոչ ոք չասի, որ դրա մեղավորը Կառավարությունն է, կամ եկող վարչապետը տնտեսությունը կկարողանա կոլապսից հանել: Տնտեսությունը կվերականգնվի, և աճ կգրանցվի միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Երկրի այս վիճակի միակ մեղավորը նա է, քանի որ նա չի ցանկանում իր երկրի ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել. Կառավարությունը մեղավոր չէ, երբ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իրեն և բարեկամներին հարստացնելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը