Անձերի փոփոխությունը որևէ խնդիր չի լուծի՝ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ասում են մեզ հանրապետականները և փոխում վարչապետին՝ ակնկալելով ինչ-ինչ դրական փոփոխություններ:
Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը տնտեսական քաղաքականության գերակայություններից է՝ ասում են հանրապետականները ու տարին մի քանի անգամ ավելացնում փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը:
Ընտրությունները պետք է անցկացվեն ազատ, արդար ու թափանցիկ՝ ասում են մեզ հանրապետականները և ՏԻՄ ընտրություններում գործի դնում «հին ու բարի» ցուցակագրման, ձայներ հավաքելու մեթոդները:
Այսքան տարի անցավ, բայց հանրապետականն այդպես էլ չհավատաց ու չփոխվեց: Ոնց «սաքուլիկներով» քաղաքական խնդիրներ լուծում էին, տենց էլ շարունակում են: «Սաքուլիկներն» են միայն էվոլյուցիա ապրել և հայտնվել են կին սաքուլիկներ: Հիմա էլ ՏԻՄ ընտրություններում հայտնվել են անհայտ ծագումով ինչ-որ կանայք, որոնք անհայտ նպատակով ցուցակագրում էին «Համախմբում» կուսակցության նախընտրական հանդիպման մասնակիցներին: Փորձում են ահաբեկե՞լ դրանով մարդկանց: Ինչի՞ համար եք ցուցակագրում, որ հետո այդ մարդկանց տուն Երանոսյանի բրիգադը ուղարկե՞ք:
Գիտեք, այս ամենն ուղղակի նողկալի է: Ի՛նչ վիճակի է հասցրել Սերժ Սարգսյանը մարդկանց, որ ամոթը կորցրած դուրս են գալիս փողոց ու իրենց խիղճը վաճառում երկու կոպեկի համար: Սթափվե՛ք, ուշքի եկեք. Հանրապետականի համար աշխատելն ամոթ է, դա անպատվաբեր ու պարսավանքի արժանի արարք է: Այս երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ դուք չեք ուզում այդ փոփոխությունը, չեք պայքարում դրա համար, համակերպվում եք ստրկության և անարգանքի հետ, քանի դեռ դուք պաշտպանում եք ձեզ թալանող և անարգող մարդկանց և նպաստում նրանց վերարտադրությանը:
Մյուս կողմից էլ մտածում եմ, այսպիսի անթասիբ մարդիկ միշտ էլ կգտնվեն: Ցեղասպանության ժամանակ, Ղարաբաղյան շարժման տարիներին էլ հաստատ եղել են այսպիսի մարդիկ, ովքեր փորձում էին պայմանավորվել թշնամու հետ, գործ էին անում նրա համար: Ինչ ասեմ...ընկեք դռնեդուռ ու Սերժ Սարգսյանի համար ձայն մուրացեք, ցույց տվեք Հանրապետականի դեմքը: Հա, մեկ էլ՝ գնալ գնալ ա, մատաղի փող էլ ուզեք միանգամից:
Հանրապետականի համար աշխատելն ամոթ է (տեսանյութ)

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյանէջից