Աշխարհ

13.09.2016 10:40


Մեքսիկացիների ավելի քան 90%–ը բացասական է վերաբերվում Թրամփին

Մեքսիկացիների ավելի քան 90%–ը բացասական է վերաբերվում Թրամփին

Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ Մեքսիկայի բնակիչների ճնշող մեծամասնությունը բացասական է վերաբերվում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին և դժգոհ է Մեքսիկա նրա այցից։ Այս մասին հայտնում է «El Universal»–ը։

Պարզվել է՝ քաղաքացիների 88%–ը կարծում է, որ Մեքսիկայի նախագահ էնրիկե Պենիե Նիետոն չպետք է հրավիրեր Թրամփին, 70%–ին վիրավորել է այդ փաստը, 94%–ն էլ «շատ վատ կարծիք» ունի Թրամփի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը