ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պատմել է, որ կնոջ՝ Հիլարիի առողջության կտրուկ վատթարացման պատճառը ջրազրկումն է։ Այդ մասին, «Politico»–ի փոխանցմամբ, նա հայտնել է Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում։
«Հազվադեպ՝ տարիների ընթացքում մի քանի անգամ, նման դեպքեր նրա հետ լինում են, երբ ուժեղ ջրազրկում է առաջանում. չէ՞ որ նա հրեշի նման էր աշխատում, ինչպես ձեզ հայտնի է, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս, սենատոր եղած ժամանակ և տարիներ անց»,–պատմել է Բիլ Քլինթոնը։
Պարբերականը, Քլինթոնի շրջապատի իր աղբյուրին հղումով, հավելում է, որ ուշագնության պատճառն իսկապես ջրազրկումն է եղել, որն էլ իր հերթին առաջացել է թոքաբորբի հետևանքով։ Նշվում է, որ Քլինթոնը հաճախ է վիճում իր թիմի հետ ջուր խմել չցանկանալու պատճառով։
Ավելի վաղ էլ Հիլարին հայտնել էր, որ իրեն լավ է զգում, և ուզում է վերադառնալ աշխատանքի։
Բիլ Քլինթոնը պատմել է կնոջ հիվանդության մասին

7or.am