Քաղաքական

12.09.2016 16:24


Ստեփան Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին վերաբերվում ենք ժպիտով և ծիծաղով»

Ստեփան Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին վերաբերվում ենք ժպիտով և ծիծաղով»

«Համախմբում» կուսակցությունում ժպիտով են վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հայտարարություններին:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին վերաբերվում ենք ժպիտով և հումորով»,- Tert.am-ին ասաց Ստեփան Մարգարյանը:

Սեպտեմբերի 10-ին ՔՊ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու նաև հայտարարեց, որ պակաս վտանգավոր չի համարում Հայաստանի քաղաքական դաշտը ողողած պրոամերիկյան ու պրոռուսական ուժերին, որոնք «ՀՀ իրականությունը տեսնում են Պետդեպի, Կրեմլի կամ Եվրոպական խորհրդարանի պատուհաններից»։

Ի պատասխան հարցի, թե այս հայտարարությանը ևս՞ ժպիտով ու հումորով են վերաբերում, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դե, այդ հայտարարությունն ընդհանրապես… մանավանդ, որ «վարչապետ» մարդ է ասում» (նկատի ունի` Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելը վարչության կողմից)»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյան վարչապետ նշանակվելու և իր ծրագրի նկատմամբ «Համախմբման» դիրքորոշումներին, ապա Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ կարծիք կարող են հայտնել միմիայն ծրագրին ծանոթանալուց հետո: «Վարչապետի ծրագիրը կլսենք ԱԺ-ում, նոր, հիմա ի՞նչ վերաբերվենք»,-ասաց Ստեփան Մարգարյանը:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը