Կարծիք

12.09.2016 15:58


Մեր ձեռքով «նկարենք» այս ընտրությունների թվերը

Մեր ձեռքով «նկարենք» այս ընտրությունների թվերը

Գյումրիում և Վանաձորում մենք պետք է հաղթենք. այլ տարբերակ չկա: Այս անգամ գոնե պետք է ցույց տանք մեր վերաբերմունքն ու ատելությունն այս իշխանության նկատմամբ: Եթե Գյումրիում և Վանաձորում թույլ տանք, որ իշխանության դրածո թեկնածուներն անցնեն, ապա կարող ենք վստահ լինել, որ մյուս տարի ԱԺ ընտրությունների հաղթանակը Սերժ Սարգսյանն այսօրվանից է ունենալու:

Մենք պետք է հասկանանք, որ ՀՀԿ-ն ամեն քայլի, ստոր քայլի գնալու է այս ընտրությունները հաղթելու համար, քանի որ ՏԻՄ ընտրություններից է կախված հետագա ընտրությունների նկարագիրը: Եթե մենք մեր ձեռքով «նկարենք» այս ընտրությունների թվերը, ՀՀԿ-ականները քիչ-քիչ են մաղվելու, և բացի այդ, Մուկուչյանը թվերը կեղծելու հնարավորություն չի ունենա, հիշենք Գյումրիում նախագահական ընտրությունները:

Հետևելով ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության թեկնածուների գործելաոճին՝ պետք է ասեմ, որ այս կուսակցությունն ինձ համար առաջատար է, քանի որ կուսակցության առաջադրված թեկնածուները ոչ միայն տնից տուն են գնում՝ մարդկանց հետ ուղղակի զրուցելու, անմիջական շփվելու համար, այլ նրանց բազում խնդիրներին կոնկրետ լուծման տարբերակներ են առաջարկում, ինչն ավելի ողջունելի է, քան այն դասական տարբերակը, որն անում են մյուս կուսակցությունների ներկայացուցիչները՝ միայն խոստումներ, որոնք պետք է իրականացնեն ընտրություններից հետո, իսկ հետոն... Մենք բոլորս գիտենք՝ հետոն ինչ է լինում:

Բացի այդ, Վարդան Օսկանյանը, լինելով կուսակցության նախագան, արդեն իսկ մեծ ՊԼՅՈՒՍ է՝ հասկանալու համար, թե այս կուսակցությունն ինչու է մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ինչի է ուզում հասնել և ինչ նպատակներ ունի հասարակության հետ:

Վարդան Օսկանյանն այնքան փորձ, գիտելիք ու ռեսուրս ունի, որ նրա կուսակցության յուրաքանչյուր անդամի պետք է հնարավորություն և ձայն տալ, քանի որ, գոնե ինձ համար, այս կուսակցությունն այն «բոլորներից» տարբերվում է նրանով, որ նրա ոչ մի անդամ Սերժ Սարգսյանի հետ ոչ մի աղերս չունի. ավելին՝ նրանց, ինչպես և իմ բաղձալի երազանքն է այս երկիրն ազատել Սերժ Սարգսյանի ստեղծած բռնաբոլշևիկյան բարքերից:

Այնպես որ, սիրելի՛ գյումրեցինե՛ր և վանաձորցինե՛ր, մեկ մարդու նման գնացե՛ք ընտրության, ընտրե՛ք այն թեկնածուին, ով ունի «մաքուր» կենսագրություն, ում կենսագրության մեջ Սերժ Սարգսյան անուն ազգանունը երբեք չի եղել ու չկա: Եվ միշտ հիշե՛ք, որ յուրաքանչյուրիդ ձայնից են կախված մեր հետագա ընտրությունների ընթացքն ու զարգացումները: Եթե այս ընտրություններին թողնենք, որ ՀՀԿ-ական թեկնածուները վերարտադրվեն, ապա իմացեք, որ մենք ինքներս խթան ենք հանդիսանալու Սերժ Սարգսյանի վերարտադրմանը և երկրի կործանմանը: Իսկ եթե այս ըտրություններից սկսենք կարմիր քարտ ցույց տալ Սերժ Սարգսյանին, ապա վստահ եղեք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ականների «վախն ենք բռնելու»՝ նրանց ղեկավարին իր տեղը ցույց տալով:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը