Կարծիք

12.09.2016 15:48


Ազգային համաձայնության կառավարությունը հնարավոր է միայն առանց Սերժ Սարգսյանի

Ազգային համաձայնության կառավարությունը հնարավոր է միայն առանց Սերժ Սարգսյանի

Իշխանությունները և առանձնապես Սերժ Սարգսյանը շարունակում են մեզ բոլորիս ձեռք առնել։ Իրենք փոխանակ լուծեն երկրի առաջ ծառացած խնդիրները՝ իրար միջի «ռազբիրատների» պատճառով Կառավարություն են փոխում, դատախազ են հանում և նմանօրինակ անբովանդակ քայլեր ձեռնարկում։

Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը ո՛չ Կառավարությունն է, ո՛չ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ոչ էլ անգամ ղարաբաղյան խնդիրը։ Թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի մենիշխանությունն է, որը նա փորձում է հավերժացնել։ Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանն է ձևավորում Կառավարությունը, լավ բանի չսպասեք։ Նա մեզ բոլորիս ձեռք է առնում․ մենք ասում ենք «հեռացի՛ր», ինքն ասում է՝ «Կառավարություն եմ փոխում»։

Քանի Սերժը չի հեռացել, երկիրը հետընթաց է ապրելու։

Բայց արդարության համար ասեմ, որ մեր ասելը քիչ է. քաղաքական գործընթաց է պետք, որ Սերժ Սարգսյանին՝ իր եղբայրների ու մնացած այլ մտերիմ բարեկամների հետ հեռացնենք երկրի կառավարման համակարգից։ Քաղաքական գործընթացը պետք է լինի ողջ երկրով մեկ։ Դրա համար պետք է քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի միավորում, որն իր վրա կվերցնի Սերժի դեմ ալիքի ձևավորումը։ Պետք են ֆինանսական շատ լուրջ միջոցներ դա իրականացնելու համար և հստակ քայլերի հաջորդականություն, որը կբերի իշխանական ապարատի փլուզման և Սերժ Սարգսյանի ստիպված հրաժարականի։

Մենք բոլորս պետք է անենք, և եթե պետք է, մեր գումարները նույնպես ներդնենք այս գործի մեջ։ Այլապես Սերժը կմնա ու վաղը մյուս օրը մենք ոչ մեր սեփականությունը կունենանք, ոչ էլ մեր Հայրենիքը՝ այսօրվա սահմաններով։

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը