Քաղաքական

12.09.2016 10:59


Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց․ Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականը

Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց․ Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե որն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար:

«Կարգավորումը ենթադրում է տարածքի մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Սրանք եղել են կարգավորման նախապայմանները, բայց դրանք միակը չեն։ Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն։ Այս բոլոր տարրերը հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմաններն են և դրանք բոլորը հայտնի են։ Մեզ անհրաժեշտ է աշխատել կողմերի հետ, որպեսզի կարողանանք միջոց գտնել՝ այդ բոլոր նախապայմանները միավորելու և խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները», - ասել է Ուորլիքը։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը