Աշխարհ

12.09.2016 10:05


Հիլարի Քլինթոնը չեղարկել է իր նախընտրական այցերը հիվանդության պատճառով

Հիլարի Քլինթոնը չեղարկել է իր նախընտրական այցերը հիվանդության պատճառով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը չեղարկել է իր այցը Կալիֆոռնիա թոքերի բորբոքման պատճառով։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Հստակեցվում է, որ նախկին պետքարտուղարի շտաբը ծրագրել էր սեպտեմբերի 12–13–ը Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում միջոցառումներ անցկացնել Դեմոկրատական կուսակցության համար միջոցներ հավաքագրելու նպատակով։

Այդ ծրագրերը չեղարկվել են։ Սեպտեմբերի 14–ին էլ նախատեսվում էր Քլինթոնի այցը Լաս Վեգաս։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Հիլարին ուշագնաց էր եղել բարձր ջերմության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը