Քաղաքական

11.09.2016 16:14


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչները մի կողմ են քաշել բնակիչներին և ցուցակագրել (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչները մի կողմ են քաշել բնակիչներին և ցուցակագրել (տեսանյութ)

Ընտրողների հետ Վանաձորի Բուլղարական թաղամասում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախընտրական հանդիպումը դիտարկելու ժամանած դիտորդները տեսել են մի խումբ անձանց, ովքեր մի կողմ են կանչել քաղաքացիներին և զրուցել նրանց հետ: Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասեյակի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ այդ անձանցից մեկի մոտ դիտորդները նկատել են ընտրողների ցուցակներ և Վանաձորում ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկարով քարոզչական բուկլետներ: Տեսանյութում պատկերված կինը անձանց հետ զրուցելիս նշումներ է արել ցուցակում, իսկ դիտորդներին հրաժարվել է հայտնել, թե ինչ գործողություններ է իրականացնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը