Հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում են տասը կուսակցություն և մեկ դաշինք: Դաշինքը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգանունով է կոչվել, քանզի փորձ է արվել թաքցնել Սերժ Սարգսյանի, Խոսրով Հարությունյանի և մյուսների ականջները (փաստորեն, ՀՀԿ-ում գիտեն, որ իրենք ալերգիա են առաջացնում մարդկանց մոտ): Երևի հաշվել են, որ երևացող ականջները համեմատաբար ընդունելի կլինեն, բայց դա արդեն իրենց խնդիրն է:
Ինչ վերաբերում է քաղաքական «ռասկլադին», ապա ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարելի է բաժանել չորս խմբի՝
1. իշխանափոխության հայտ ներկայացնող ընդդիմադիր ուժեր,
Այսինքն՝ պատկերն այնպիսին է, ինչպիսին մենք տեսել ենք համապետական մակարդակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների դեպքում։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն ընտրական գործընթաց է մտել՝ նպատակ ունենալով փոխել իշխանությունը Գյումրիում, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանում մեծ փոփոխություններին:
Քարոզարշավի մեկնարկային օրերին արդեն իսկ պարզ է դառնում, թե որ ուժերն են ֆավորիտները, և որ ուժերը՝ հետնապահները: Թե ինչ համամասնությամբ կբախշվեն ձայները, ցույց կտան քարոզարշավի ընթացքն ու հնարավոր ընտրակեղծիքների դեմ պայքարելու արդյունավետ միջոցների կիրառումը:
Գյումրիի նախընտրական պատկերը

2. իշխանության ներկայացուցիչներ,
3. կեղծ ընդդիմադիրներ,
4. բացահայտ լուսանցքայիններ (վերջին երկուսը դաշտը լղոզելու և ձայն փախցնելու առաքելություն ունեն):
Այսինքն՝ պատկերն այնպիսին է, ինչպիսին մենք տեսել ենք համապետական մակարդակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների դեպքում։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն ընտրական գործընթաց է մտել՝ նպատակ ունենալով փոխել իշխանությունը Գյումրիում, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանում մեծ փոփոխություններին:
Քարոզարշավի մեկնարկային օրերին արդեն իսկ պարզ է դառնում, թե որ ուժերն են ֆավորիտները, և որ ուժերը՝ հետնապահները: Թե ինչ համամասնությամբ կբախշվեն ձայները, ցույց կտան քարոզարշավի ընթացքն ու հնարավոր ընտրակեղծիքների դեմ պայքարելու արդյունավետ միջոցների կիրառումը:
Հովհաննես Վարդանյան