Լրահոս

17.12.2009 17:09

ՍԴՀԿ–ի իսկական ատենապետի «դաբրոն» Սեդրակ Աճեմյա՞նը կտա

ՍԴՀԿ–ի իսկական ատենապետի «դաբրոն» Սեդրակ Աճեմյա՞նը կտա

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ արտակարգ համագումարում ընտրված ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն ասել է, որ ՍԴՀԿ կանոնակարգի համաձայն՝ եթե կուսակցության 2/3-ը անվստահություն է հայտնում կուսակցության ատենապետին, ապա հնարավոր է համագումար հավաքել և նոր ատենապետ ընտրել։

Այն հարցին, թե ո՞րն է իսկական ՍԴՀԿ-ն՝ այն, որի ատենապետը Լյուդմիլա Սարգսյա՞նն է, թե այն, որի ատենապետն ինքն է, Գևորգ Պերկուպերկյանը պատասխանել է, որ իրենք են իսկական ՍԴՀԿ-ն։

-Երևի թե հիշում եք, որ գոյություն ունի ևս մի հնչակյան կուսակցություն, որի նախագահն Էռնեստ Սողոմոնյանն է, բայց որպես իսկական ՍԴՀԿ ճանաչվում է հայաստանյան այն կառույցը, որին ընդունում է ՍԴՀԿ համասփյուռ ընտանիքը։ Հիմա էլ նա, ում կընդունի ՍԴՀԿ համասփյուռ ընտանիքը, կլինի ՍԴՀԿ ատենապետ,-ասել է նա։

Իսկ թե ինչպե՞ս պետք է իմանալ, թե ում է ընտրել համասփյուռ համահնչակյան կուսակցությունը, ըստ Գևորգ Պերկուպերկյանի, վաղը կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանը կասի ասուլիսի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։