«Միայն ազատը իրավունք ունի հայրենիք կերտելու»․ Մանվել Եղիազարյան
Սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Ազգային հարստություն»դասընթացաշարի հինգերորդ փուլը, որի խորագիրն էր«Ազատ Արցախ»: «Ազգային հարստություն»դասընթացի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իմացությունը հայ մշակույթի և պատմության վերաբերյալ, աջակցել ազգային ինքնության ճանաչմանը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ:
«Ազգային հարստություն» դասընթացի սեպտեմբերի 10-ի բանախոսը ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանն էր , դասընթացին մասնակցեց նաեւ «Համախմբում»կուսակցության վարչության անդամ Նինա Մարգարյանը:: Բանախոսության թեման էր «Արցախյան պատերազմ. Հաղթական մարտեր», որի շրջանակներում բանախոսը ներկայացրեց Արցախյան պատերազմի առանցքային մի շարք դրվագներ, պատմեց հաղթանակի մարտերի մասին։
Մանվել Եղիազարյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն ժամանակ մարդկանց մոտ տիրող տրամադրություններին, հայրենասիրական ոգուն, որը, բանախոսի խոսքով, հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկն էր։
«Պատերազմի դաշտ էին գալիս ազնիվ, նվիրված մարդիկ, ովքեր պայքարելու ցանկություն ունեին: Ունեինք մի ճանապարհ, որը պետք է փայլուն ավարտեինք»,-ասել է նա՝ նշելով, որ պատերազմը սպանելով չեն հաղթել, դա եղել է կամքի, ոգու հաղթանակ:
«Մենք սպանելով չենք հաղթել, այլ մեր ոգիները բախվեցին ադրբեջանցիների հետ,-ասել է Մանվել Եղիազարյանը՝ ընդգծելով ոգու ազատության կարևորությունը,-Միայն ազատը իրավունք ունի հայրենիք կերտելու և պահանջելու կարգավիճակ: Այս տարածաշրջանում պետք է այնպիսի մի երկիր ստեղծենք, որտեղ ամեն հայ ամեն օր արթնանա հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով»։
Ազատամարտիկը նաև ընդգծեց այսօր հաղթանակը գնահատելու և պահելու կարևորությունը․
«Հաղթանակը պետք է կարողանանք գնահատել ու պահել:Եթե հաղթող պետությունը վարկաբեկում է հաղթանակը, խախտում է իրականությունը ապա չի կարող պայքարել, չի կարող հաջողության հասնել»:
Մանվել Եղիազարյանը կարևորեց նաև պատերազմում կամավորների մասնակցությունը, նշելով որ առանց կամավորական շարժման լիակատար հաղթանակի հասնելը հնարավոր չէ։
Օգտվելով առիթից՝ zham.am-ը զրուցեց Մանվել Եղիազարյանի հետ։ Ինչպես հայտնի է, «Արաբո» ջոկատի հրամանատարը ջոկատի հետ միասին ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է առաջնագծում, ուստի ազատամարտիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ առաջ եկան այդ դեպքերից հետո։ «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երբեք իրավունք չունենք այսպես անփույթ վարվել մեր անվտանգության հետ, մեր պաշտպանության հետ, Արցախի հետ։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ այնպես անելու, որ նորից հակառակորդի գալու դեպքում ոչ թե հարյուր հոգի մեզանից զոհվի, 200 հոգի նրանցից զոհվի, այլ այնպես պետք է անենք, որ տաս հոգի մեզանից զոհվի, երեք հարյուր հոգի նրանցից զոհվի։ Այդ ժամանակ հակառակորդը քիթը էլ չի խոթի, մեր հողերի վրա էլ չի գա»,-ասել է նա։Մանվել Եղիազարյանի խոսքով, անհրաժեշտ է ամրացնել առաջնագծի պաշտպանական դիրքերը, քայլեր ձեռնարկել, որ դիրքերում կանգնած զինվորները դժվար խոցելի լինեն հակառակորդի համար։ Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է անել այնպես, որ առաջնագծում ժամկետային զինծառայողներին փոխարինեն պայմանագրայինները. «Մենք պետք է կարողանանք այնպիսի հնարավորություն ստեղծենք, որ այդ զինվորին փոխարինի պայմանագրային ծառայողը՝ ավելի մեծ փորձով, որին մենք ավելի լավ կսովորեցնենք, ավելի լավ կզինենք, որ այդ զինվորը՝ այդ զորակոչային զինվորը չհայտնվի խրամատում։ Այդ տարբերակն էլ կա։ Բայց ամեն մի հայ տղամարդու մենք պետք է պատրաստենք, որ նա կարողանա ոչ թե, ասենք, միայն կռվել, ծառայել հայրենիքի համար, այլ պետք եղած ժամանակ կյանքը տա հայրենիքի համար։ Այդպիսի զինվոր մենք պետք է դաստիարակենք»։
Մեր հարցին, թե այսօր ինքը այդպիսի պայմաններ ապահովելու հնարավորություն տեսնո՞ւմ է, բանախոսը պատասխանել է․
«Անգամ այս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հնարավորություն ստեղծել հնարավոր է, այդպիսի միջոցներ ստեղծել հնարավոր է։ Որովհետև մենք դա անելու ենք ոչ թե երկաթից ու ոսկուց, դա մենք անելու ենք բետոնից ու ցեմենտից։ Իսկ Հայաստանում ավազն էլ է լիքը, ցեմենտն էլ, միայն ցանկություն պետք է լինի և մի քիչ հնարավորություն, որ կարողանանք ինժեներական աշխատանքներն ավելի մեծ բարձունքների վրա դնենք, որպեսզի ավելի անվտանգ լինի։ Եվ դա կարող ենք անել անգամ այս իրավիճակում, որ մենք ունենք։ Իսկ նորմալ երկիր ունենալու դեպքում մենք կրկնակի, եռակի ավելի մեծ հնարավորություններ կունենայինք»։
Մանվել Եղիազարյանից հետաքրքրվեցինք նաև, արդյոք իշխանությունները գիտակցո՞ւմ են այս խնդիրները և ձեռնարկվու՞մ են տեսանելի քայլեր՝ բացթողումները շտկելու ուղղությամբ․
«Գիտեք, ես ուզում եմ հավատալ այն մեկ-երկու մտավորականի, որոնք հայտարարեցին, որ ահագին ինժեներական գործեր են արվում։ Պարզ ասեմ, ես այս վերջին դեպքերից հետո, երբ արդեն ամեն ինչ ավարտվել էր, ես դեռ Արցախում չեմ եղել, բայց քանի դեռ ես այնտեղ էի, մանր գործեր արվում էր, և ինչքան դա հիմնավոր է արվում հիմա՝ ես չգիտեմ։ Բայց վերջերս կային մտավորականներ, որ ասում էին՝ գնացել են այնտեղ, ինժեներական գործեր են արվում, բանակից են հայտարարել դա, պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց։ Ուզում եմ վստահել նրանց։ Բայց որ դա քիչ է, հարյուր տոկոս համոզված եմ։ Ավելի շատ պետք է արվի»։
«Միայն ազատը իրավունք ունի հայրենիք կերտելու»․ Մանվել Եղիազարյան
Սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Ազգային հարստություն»դասընթացաշարի հինգերորդ փուլը, որի խորագիրն էր«Ազատ Արցախ»: «Ազգային հարստություն»դասընթացի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իմացությունը հայ մշակույթի և պատմության վերաբերյալ, աջակցել ազգային ինքնության ճանաչմանը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ:
«Ազգային հարստություն» դասընթացի սեպտեմբերի 10-ի բանախոսը ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանն էր , դասընթացին մասնակցեց նաեւ «Համախմբում»կուսակցության վարչության անդամ Նինա Մարգարյանը:: Բանախոսության թեման էր «Արցախյան պատերազմ. Հաղթական մարտեր», որի շրջանակներում բանախոսը ներկայացրեց Արցախյան պատերազմի առանցքային մի շարք դրվագներ, պատմեց հաղթանակի մարտերի մասին։
Մանվել Եղիազարյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն ժամանակ մարդկանց մոտ տիրող տրամադրություններին, հայրենասիրական ոգուն, որը, բանախոսի խոսքով, հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկն էր։
«Պատերազմի դաշտ էին գալիս ազնիվ, նվիրված մարդիկ, ովքեր պայքարելու ցանկություն ունեին: Ունեինք մի ճանապարհ, որը պետք է փայլուն ավարտեինք»,-ասել է նա՝ նշելով, որ պատերազմը սպանելով չեն հաղթել, դա եղել է կամքի, ոգու հաղթանակ:
«Մենք սպանելով չենք հաղթել, այլ մեր ոգիները բախվեցին ադրբեջանցիների հետ,-ասել է Մանվել Եղիազարյանը՝ ընդգծելով ոգու ազատության կարևորությունը,-Միայն ազատը իրավունք ունի հայրենիք կերտելու և պահանջելու կարգավիճակ: Այս տարածաշրջանում պետք է այնպիսի մի երկիր ստեղծենք, որտեղ ամեն հայ ամեն օր արթնանա հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով»։
Ազատամարտիկը նաև ընդգծեց այսօր հաղթանակը գնահատելու և պահելու կարևորությունը․
«Հաղթանակը պետք է կարողանանք գնահատել ու պահել:Եթե հաղթող պետությունը վարկաբեկում է հաղթանակը, խախտում է իրականությունը ապա չի կարող պայքարել, չի կարող հաջողության հասնել»:
Մանվել Եղիազարյանը կարևորեց նաև պատերազմում կամավորների մասնակցությունը, նշելով որ առանց կամավորական շարժման լիակատար հաղթանակի հասնելը հնարավոր չէ։
Օգտվելով առիթից՝ zham.am-ը զրուցեց Մանվել Եղիազարյանի հետ։ Ինչպես հայտնի է, «Արաբո» ջոկատի հրամանատարը ջոկատի հետ միասին ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է առաջնագծում, ուստի ազատամարտիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ առաջ եկան այդ դեպքերից հետո։
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երբեք իրավունք չունենք այսպես անփույթ վարվել մեր անվտանգության հետ, մեր պաշտպանության հետ, Արցախի հետ։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ այնպես անելու, որ նորից հակառակորդի գալու դեպքում ոչ թե հարյուր հոգի մեզանից զոհվի, 200 հոգի նրանցից զոհվի, այլ այնպես պետք է անենք, որ տաս հոգի մեզանից զոհվի, երեք հարյուր հոգի նրանցից զոհվի։ Այդ ժամանակ հակառակորդը քիթը էլ չի խոթի, մեր հողերի վրա էլ չի գա»,-ասել է նա։Մանվել Եղիազարյանի խոսքով, անհրաժեշտ է ամրացնել առաջնագծի պաշտպանական դիրքերը, քայլեր ձեռնարկել, որ դիրքերում կանգնած զինվորները դժվար խոցելի լինեն հակառակորդի համար։ Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է անել այնպես, որ առաջնագծում ժամկետային զինծառայողներին փոխարինեն պայմանագրայինները.
«Մենք պետք է կարողանանք այնպիսի հնարավորություն ստեղծենք, որ այդ զինվորին փոխարինի պայմանագրային ծառայողը՝ ավելի մեծ փորձով, որին մենք ավելի լավ կսովորեցնենք, ավելի լավ կզինենք, որ այդ զինվորը՝ այդ զորակոչային զինվորը չհայտնվի խրամատում։ Այդ տարբերակն էլ կա։ Բայց ամեն մի հայ տղամարդու մենք պետք է պատրաստենք, որ նա կարողանա ոչ թե, ասենք, միայն կռվել, ծառայել հայրենիքի համար, այլ պետք եղած ժամանակ կյանքը տա հայրենիքի համար։ Այդպիսի զինվոր մենք պետք է դաստիարակենք»։
Մեր հարցին, թե այսօր ինքը այդպիսի պայմաններ ապահովելու հնարավորություն տեսնո՞ւմ է, բանախոսը պատասխանել է․
«Անգամ այս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հնարավորություն ստեղծել հնարավոր է, այդպիսի միջոցներ ստեղծել հնարավոր է։ Որովհետև մենք դա անելու ենք ոչ թե երկաթից ու ոսկուց, դա մենք անելու ենք բետոնից ու ցեմենտից։ Իսկ Հայաստանում ավազն էլ է լիքը, ցեմենտն էլ, միայն ցանկություն պետք է լինի և մի քիչ հնարավորություն, որ կարողանանք ինժեներական աշխատանքներն ավելի մեծ բարձունքների վրա դնենք, որպեսզի ավելի անվտանգ լինի։ Եվ դա կարող ենք անել անգամ այս իրավիճակում, որ մենք ունենք։ Իսկ նորմալ երկիր ունենալու դեպքում մենք կրկնակի, եռակի ավելի մեծ հնարավորություններ կունենայինք»։
Մանվել Եղիազարյանից հետաքրքրվեցինք նաև, արդյոք իշխանությունները գիտակցո՞ւմ են այս խնդիրները և ձեռնարկվու՞մ են տեսանելի քայլեր՝ բացթողումները շտկելու ուղղությամբ․
«Գիտեք, ես ուզում եմ հավատալ այն մեկ-երկու մտավորականի, որոնք հայտարարեցին, որ ահագին ինժեներական գործեր են արվում։ Պարզ ասեմ, ես այս վերջին դեպքերից հետո, երբ արդեն ամեն ինչ ավարտվել էր, ես դեռ Արցախում չեմ եղել, բայց քանի դեռ ես այնտեղ էի, մանր գործեր արվում էր, և ինչքան դա հիմնավոր է արվում հիմա՝ ես չգիտեմ։ Բայց վերջերս կային մտավորականներ, որ ասում էին՝ գնացել են այնտեղ, ինժեներական գործեր են արվում, բանակից են հայտարարել դա, պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց։ Ուզում եմ վստահել նրանց։ Բայց որ դա քիչ է, հարյուր տոկոս համոզված եմ։ Ավելի շատ պետք է արվի»։
Աղբյուրը՝ Zham.am