Քաղաքական

10.09.2016 18:49


Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան, համայնքի ղեկավարի թեկնածուները օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը