Սնոուդենը պատմել է Ռուսաստանից հեռանալու իր ծրագրերի մասին
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը «Financial Times»–ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանից հեռանալու իր ծրագրերի և ռուսերենի գիտելիքների մասին։
«Ես քնում եմ Ռուսաստանում, բայց ապրում եմ աշխարհի տարբեր մասերում։ Ինձ շատ բան չի կապում Ռուսաստանի հետ։ Դա գիտակցաբար է, որովհետև, որքան էլ անխոհեմ հնչի, ես դեռ ծրագրում եմ հեռանալ»,–պատմել է Սնոուդենը։
Նա նշել է, որ շարունակում է խոսել անգլերենով, սակայն ռեստորանում ուտելիք է պատվիրում ռուսերենով։ Սնոուդենը հավելել է, որ ապրում է հյուսիսամերիկյան ժամանակով, քանի որ իր աշխատանքն առցանց է։ Նախկին գործակալն իր ապրուստը վաստակում է ինտերնետային դասախոսություններով, զբաղվում է նաև համացանցում լրագրողների անվտանգությունն ապահովող ծրագրերով։ Սնոուդենը նշել է՝ մարդկանց հետ հազվադեպ է հանդիպում։
Այդուհանդերձ, նա խոստովանել է, որ իր կյանքը Մոսկվայում աստիճանաբար բարելավվում է. նա այժմ ավելի բաց է, քան 2013–ին։

7or.am