Լրահոս

17.12.2009 17:00

Թուրք քաղաքագետ. «Մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում որևէ բարելավում նկատվի»

Թուրք քաղաքագետ. «Մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում որևէ բարելավում նկատվի»

-Որոշումներում նախապայման չկա, սակայն Թուրքիան սպասում է որևէ ժեստի,- Երևանում հայ և թուրք լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարել է Ստամբուլի մշակութային համալսարանի գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը։ Նա Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ ժեստ է տեսնում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացը։

-Մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում որևէ բարելավում նկատվի։ Դա ասելով՝ ես նկատի չունեմ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը, սակայն մենք սպասում ենք որևէ առաջընթացի։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում որևէ առաջընթաց չլինի (Մինսկի խմբի շրջանակներում կամ ուրիշ ձևաչափով), չեմ կարծում, որ Թուրքիան իր քաղաքական դիրքերը զիջի, և ոչ մի քայլի չի դիմի,- ասել է Մ. Աքգյունը։

Նա նաև հավելել է, որ կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ կարծում է, որ փակ սահման ունենալը նորմալ երևույթ չէ.

-Կարծում եմ, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի, ապա դա դրականորեն կազդի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։