Աշխարհ

10.09.2016 10:50


Սիրիական ընդդիմությունը պատրաստ է հրադադարի՝ Դամասկոսի աջակցությամբ

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է հրադադարի՝ Դամասկոսի աջակցությամբ

Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովը պատրաստ է աջակցել ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրիի՝ Սիրիայում կրակը դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնությանը, եթե կառավարական ուժերն ընդունեն հրադադարը։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Բասմա Քոդմանին։

«Հրադարարն, անխոս, կարող է նորից հաստատվել, և ընդդիմությունը կարող է այնպես անել, որ կրակի դադարեցման մասին առաջին համաձայնագրերը ստորագրած խմբերը սկսեն նորից այն պահպանել»,–ասել է Քոդմանին։

Նա հավելել է՝ դրա համար հարկավոր է, որ Լավրովի ու Քերրիի պայմանավորվածությունը կատարվի նաև Դամասկոսի կողմից։ Նրա խոսքով՝ հարկավոր է տեսնել, որ նախագահ Բաշար Ասադի օդային ուժերը չեն օգտագործվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը