ԻՊ–ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, համաձայն վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։
Ինչպես հաղորդվում է, հարձակումն իրականացրել է 2 մահապարտ ահաբեկիչ, որոնցից մեկը եղել է ականապատ մեքենայում։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Nakheel Mall» առևտրի կենտրոնի մոտակայքում, որը տեղակայված է Իրաքի Նավթի նախարարության շենքից ոչ հեռու։
Վերջին տվյալներով՝ 2 պայթյունի հետևանքով կա 12 զոհ, ևս 40–ը տուժել է։

7or.am