Լավրովը լրագրողներին օղի ու պիցցա է հյուրասիրել (տեսանյութ)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական հարցով ԱՄՆ–ՌԴ բանակցությունների արդյունքներին 15 ժամ սպասող լրագրողներին պիցցա է տարել «ամերիկյան պատվիրակության» և օղի՝ «ռուսական պատվիրակության» կողմից։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նշվում է, որ ռուս դիվանագետը լրագրողներին սկզբում 6 տուփ պիցցա է տարել, ապա 10 րոպե հետո վերադարձել ու հարցրել՝ «Ո՞վ է օղի ուզում», և լրագրողներին 2 շիշ արաղով տոպրակ է փոխանցել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովն ու Քերրին ռեկորդ են սահմանել բանակցությունների տևողությամբ, որոնք ավելի քան 14 ժամ են տևել։
Ամփոփելով այս հանդիպումը՝ Քերրին հայտարարել է, որ ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայում լիակատար հրադադարի մասին են պայմանավորվել։
Ավելի ուշ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը՝ Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների համատեքստում։

7or.am